Խոշոր վթար Կոտայքի մարզում, «Lexus»-ը բախվել է մի քանի ծառի, հղի կին է տեղափոխվել հիվանդանոց          Մոսկվան և Վաշինգտոնը քրտնաջան աշխատում են խաղաղության համար       Երբ Սերժ Սարգսյանը մեր մասին վատ բան է ասում, մեր վարկանիշը բարձրանում է    

08 ապր 2021 12:03

Տեսանյութ.ՊՆ բոլոր մուտքերը փակ են.Մնալու ենք այստեղ, մինչև մեր երեխաների հարցը չլուծվի

Անհետ կորած զինծառայողների հարազատները կրկին Պաշտպանության նախարարության մոտ են՝ փակ են պահում ՊՆ մուտքերը ու նշում՝ այս անգամ պայքարը երկարաժամկետ է։

Անհետ կորած զինծառայողի հարազատ Արսեն Ղուկասյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում տեղեկացրեց, որ երկար ժամանակ լռությունից հետո այսօր նորից գործողութունների են դիմելու։ Նախորդ անգամ, երբ հարազատները փակել էին ՊՆ մուտքերը, նախարարը խոստումներ էր տվել, իսկ մեկ ամիս անց դրանք չեն իրագործվել, հարցերն առ այսօր չեն լուծվել, ուստի ստիպված են նորից ՊՆ-ի մոտ հավաքվել։ Ղուկասանը կոչ արեց, որ հնարավորության դեպքում մյուս զինծառայողների հարազատներն իրենց միանան։

«Դեռ մեզ ոչ մեկ չի մոտեցել, ովքեր մեր դարդն ու վիշտը կիսում են՝ միացեք մեզ։ Սա արդեն լինելու է երկարաժամկետ։ Այստեղ ենք մնալու այնքան, մինչև մեր երեխեքի հարցը չլուծվի։»,– ասաց Արսեն Ղուկասյանը և տեղեկացրեց, որ ՊՆ բոլոր մուտքերը փակ են։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր