Հարավից արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված սպասվում է բարձր ջերմային ֆոն          «Զվարթնոց» օդանավակայանի մոտ ճակատ ճակատի մեքենաներ են բախվել, վիրավոր կա       Շահրամանյանի կողմից Ադրբեջանին փոխանցված հայտարարության տեքստում չկա որևէ հիշատակում Արցախի լուծարման կամ ՀՀ ԶՈւ վերաբերյալ    

19 ապր 2021 17:32

Զատիկը կարող է հարմար առիթ դառնալ Դոնբասում գերիների փոխանակման համար

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի մամուլի քարտուղար Յուլիա Մենդելն այն կարծիքին է, որ Սուրբ Զատիկը (ուղղափառների մոտ այս տարի նշվում է մայիսի 2-ին-Խմբ.) կարող է հարմար առիթ հանդիսանալ Դոնբասում ռազմագերիների փոխանակումը «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով իրականացնելու համար, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն: 

Նրա խոսքով՝ «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով փոխանակման գործընթացը մեկնարկել է 2019 թվականին, սակայն այն այժմ արգելափակված է: Նա նշել է, որ փոխանակումը «նորմանդական ձևաչափի» համատեքստում առաջ շարժվելու կարևոր կետերից մեկն է:

«Հիշենք, որ Զատիկը շատ մոտ է: Սա լավ առիթ է, գուցե, ակտիվացնելու փոխանակման գործընթացը», - ասել է Մենդելը:

Ավելի վաղ Դոնբասի հարցով Եռակողմ շփման խմբի Կիևի պատվիրակության մամուլի քարտուղար Ալեքսեյ Արեստովիչը հայտարարել էր, որ պատվիրակությունն ամեն ամիս ցուցակներ է ներկայացնում ռազմագերիների փոխանակման համար, և մեղադրել է Ռուսաստանի Դաշնությանն այս գործընթացը արգելափակելու համար: Ուկրաինայի մարդու իրավունքների պաշտպան Լյուդմիլա Դենիսովան ասել է, որ երկրի 280 քաղաքացի անօրինական կերպով պահվում է Կիևի կողմից չվերահսկվող Դոնբասի տարածքում:

Ինքնահռչակ Դոնեցկի ժողովրդական հանրապետությունը ու Լուգանսկի ժողովրդական հանրապետությունը հայտարարել են, որ Կիևը խոչընդոտում է գերիների փոխանակման գործընթացին:

Հիշեցնենք՝ երկար ժամանակվա ընթացքում գերիների առաջին փոխանակումը տեղի է ունեցել Դոնբասում 2019 թվականի դեկտեմբերի 29-ին: Կիևն ինքնահռչակ հանրապետություններին է հանձնել 124 մարդ, իսկ Դոնեցկն ու Լուգանսկը 76 մարդեն փոխանցել Ուկրաինայի իշխանություններին: Դրանից հետո սկսվել են գերիների փոխանակման նոր ցուցակների ձևավորման աշխատանքները: 2020 թվականին ապրիլի 16-ին տեղի է ունեցել գերիների փոխանակում Կիևի և ինքնահռչակ հանրապետությունների միջև: Կիևը հանրապետությունների իշխանություններին է փոխանցել 14, իսկ վերջիններս Կիևին են հանձնել 20 անձի:

Նշենք՝ Դոնբասում իրավիճակի սրման ֆոնին Մոսկվայի և Կիևի հարաբերությունները վատթարացել են: Ուկրաինայի իշխանությունները և արևմտյան երկրները բազմիցս մեղադրել են Ռուսաստանին Ուկրաինայի ներքին գործերին միջամտելու համար: Մոսկվան բազմիցս հայտարարել է, որ ինքը ներքին ուկրաինական հակամարտության կողմ չէ, և շահագրգռված է, որ Կիևը դուրս գա քաղաքական և տնտեսական ճգնաժամից:

2014 թվականի ապրիլին Ուկրաինայի իշխանությունները ռազմական գործողություններ են սկսել ինքնահռչակ հանրապետությունների դեմ, որոնք իրենց անկախությունն էին հռչակել 2014-ի փետրվարին Ուկրաինայում տեղի ունեցած պետական հեղաշրջումից հետո:

ՄԱԿ-ի վերջին տվյալների համաձայն՝ հակամարտության զոհ է դարձել շուրջ 13 հազար մարդ:

Ներկայում քննարկվում է Դոնբասում իրավիճակի կարգավորման հարցը, այդ թվում՝ Մինսկում կայացած շփման խմբի հանդիպումների ժամանակ, որը 2014 թվականի սեպտեմբերից արդեն ընդունել է երեք փաստաթուղթ, որոնք կարգավորում են հակամարտության լարման սրման քայլերը:

Այնուամենայնիվ, նույնիսկ հակամարտության կողմերի միջև կնքված զինադադարի պայմանագրերից հետո հակամարտությունը դեռևս շարունակվում է: 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր