Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման          Տեսանյութ.Փարիզում տղամարդը ներխուժել է Իրանի հյուպատոսության շենք և սպառնացել պայթեցնել իրեն. տղամարդուն ձերբակալել են       Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել. պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ և անվերապահ ազատ արձակումը    

30 ապր 2021 10:44

Տեսանյութ.Ադրբեջանական սահմանապահ զորքերը տեղակայված են Կապանի անմիջապես հարևանությամբ, որի թիկունքում Ադրբեջանի կանոնավոր բանակն է, ցանկացած պահի կարող են հատել սահմանը

Այսօր իշխանության ներսում քաոս է տիրում, տեսեք նույն Ազգային ժողովում իրենք իրար միս են ուտում, նույն իմքայլականները շատ լավ գիտակցում են, որ հողը վաղուց փախել է իրենց տակից, որ այսպես չի կարող երկար շարունակվել։ Այս մասին «Փաստինֆո»-ի եթերում ասել է «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանը։

Նրա խոսքով՝ այսօր Նիկոլ Փաշինյանը մեծ խնդիր ունի։ «Ռեյտինգային ընտրակարգը վերացվեց, հիմա ումո՞վ է գնալու նա ընտրության, 20 հոգու անուն ասեք, ով Նիկոլի հետ կկանգնի, որ մարդիկ առնվազն նրան կճանաչեն, կվստահեն, և իրենցից ինչ -որ բան են ներկայացնում»,- նշել է գործիչը։

Վ.Հակոբյանն արձանագրել է, որ Սյունիքում անվտանգ չէ, ադրբեջանցիները ցանկացած պահի, առանց որևէ խոչընդոտի, կարող են հատել մեր այսպես կոչված սահմանը։

«Ադրբեջանական սահմանապահ զորքերը տեղակայված են Կապանի անմիջապես հարևանությամբ, իրենց թիկունքում էլ կանգնած է Ադրբեջանի կանոնավոր բանակը, իսկ մենք չունենք բանակ, Սյունիքում այսօր հայկական բանակ չկա, ունենք երկու կորպուս, որոնք կիսահամալրված են»,- նշել է նա ու ավելացրել. «մենք ունենք մեր կողմից սահմանապահներ և, իհարկե, ռուս սահմանապահների հետ միասին վերահսկողություն, ի՞նչ անվտանգության մասին է խոսքը»։

Բանախոսն անդրադարձել է նաև ներքաղաքական եւ արտաքին քաղաքականությանն առնչվող հարցերի, խոսել արտահերթ ընտրություններին իրենց քաղաքական ուժի մասնակցության և դրա ձևաչափի մասին։

Մանրամասները՝ տեսանյութում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր