Ապրիլի 29-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի          Շուտով կլսենք և Երասխի և միջանցքի հանձնման մասին.Փաստորեն նրա վրա կարված կոմպրոմատներն ամբողջ երկիրը պատանդ է դարձրել ու սա զիջելու է ամեն ինչ, ինչ պահանջեն       Տեսանյութ.Ապոկալիպսիս. ե՞րբ եւ ինչպե՞ս կկործանվի մոլորակը, ինչ վախճան է սպասվում երկիր մոլորակին    

03 մայիս 2021 12:01

Պարկինսոնի հիվանդությամբ որոշ պացիենտներ երբեմն ուրվականներ են տեսնում, ինչո՞ւ

Պարկինսոնի հիվանդությամբ որոշ պացիենտներ երբեմն ուրվականներ են տեսնում, եւ պատճառը, ինչպես պարզել են մասնագետները, վնասումներն են ճակատաքունքային հատվածում, որոնք տեսլիքներ են առաջացնում:


The Daily Mail-ը պատմում է, որ Պարկինսոնի հիվանդությամբ տառապող մարդկանց մոտ կեսը մոտակայքում ինչ-որ բանի անորոշ բանի ներկայության զգացողություն է լինում:


«Դրանք ինձ պաշտպանող հրեշտակների նման են: Նրանք ինձ չեն վնասում: Նրանք ինձ հետեւում են ամենուր: Ինչ-որ իմաստով դա հուսադրող է, քանի որ ես մենակ չեմ»,- այսպես է Ջոզեֆ Ռեյը նկարագրել իր զգացողությունները:


Աննշան հալյուցինացիաները հաճախ առաջանում են հիվանդության այլ ախտանիշներից առաջ, ինչպիսիք են ցնցումները եւ մկանների րիգիդությունը: Ըստ գիտնականների՝ ավելի ծանր դրսեւորումներով հիվանդները, հավանաբար, հիվանդության զարգացման հետ մեկտեղ կունենան ավելի խիստ ճանաչողական գործառույթների ավելի ուժե անկում կունենան:


Պարկինսոնի հիվանդությունը խոցում է յուրաքանչյուր 500-ից մեկին: Այն արտահայտվում է մկանների րիգիդությամբ, դանդաղ շարժումներով, տրեմորով եւ քնի խանգարումներով: Դա զարգացող նյարդաբանական խանգարում է, որի ընթացքում ոչնչացվում են շարժումը վերահսկող ուղեղի հատվածի բջիջները:


Հիվանդների մոտ սպառվում են դոպամինի՝ ուրախության հորմոնի պաշարները:
Ներկայումս Պարկինսոնի հիվանդության զարգացումը կասեցնող ոչ մի բուժում կամ միջոց չկա: Գիտնականների խոսքով՝ հալյուցինացիաների մասին քիչ տեղեկություններ կան, քանի որ հիվանդները հաճախ ամաչում են հայտնել դրանց մասին:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր