Հունվարի 29-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Մաղթում եմ մեզ բոլորիս, որ մոտ ապագայում մեր առյուծ բանակը ձեռք բերի առյուծ ղեկավարներ       Եռաբլուր ենք եկել, մեր խոնարհումը բերենք զnhված մեր զավակների hիշատակին, աղոթելու մեր հայրենիքի խաղաղ ու ապահով կյանքի համար    

22 մայիս 2021 14:15

Տեսանյութ.Իրավիճակի թեժացման մեծ ռիսկեր կան ցանկացած պահի.Դեմ դիմաց կանգնած են Արցախի և Ադրբեջանի Զինված Ուժերի ստորաբաժանումները

Մեզ մոտ առկա են անվտանգային խնդիրները, որոնք մի կողմից պատճառա-հետևանքային կապ են 2020 թվականի սեպտեմբերի-նոյեմբերի մարտական գործողությունների, ինչպես նաև ինչ-որ չափով արդյունք են 2018 թվականի իրադարձությունների: Այս մասին «Պատիվ ունեմ» դաշինքի կազմակերպած «ՀՀ և Արցախի անվտանգության միջավայրը հետպատերազմական ժամանակաշրջանում» թեմայով քննարկման ժամանակ ասել է Արցախի նախագահի նախկին օգնական, փորձագետ Տիգրան Աբրահամյանը:


Նա արձանագրեց, որ հետպատերազմյան ամիսների ընթացքում աշխատանքները, որոնք պետք է ուղղված լինեին առաջնահերթությունների սահմանմանը, մեծ առումով չեն իրականացվել:


«Վերջին օրերին Հայաստանի սահմաններում տեղի ունեցող իրադարձությունները այս բոլոր պատճառների հետևանքն են: Սա է նաև պատճառ դարձել, որ Ադրբեջանը փորձում է դիվանագիտական հարթությունում նոր առավելություններ ստանալ»,-շեշտեց Աբրահամյանը:


Փորձագետը նշեց, որ Արցախում ստեղծված իրավիճակը, Հայաստանում ծավալվող իրադարձությունների ֆոնին կարծես թե երկրորդ պլան է մղվել և կան խնդիրներ, որոնք պետք է լուծում ստանային Հայաստանի աջակցությամբ, սակայն նրանք տեղի չեն ունենում:


«Առաջինը` դա անվտանգային բնույթի խնդիրնեն են, քանի որ մենք սահմանային առումով, մարտական հերթապահության կրման առումով խնդիրներ ունենք Արցախի և Հայաստանի որոշ հատվածներում:Քանի որ Հայաստանից Արցախ զորակոչի դադարեցման պայմաններում որևէ այլընտրանք չի առաջարկվել: Այսօր Արցախում այս բոլոր պրողեսները տեղի են ունենում ներքին ռեսուրսներով և պայամանագրային անձնակազմի ընդլայնումով: Սակայն այս ամենը բավարար չէ և առանց Հայաստանի գործուն աջակցության, անհնար է հասնելու անվտանգային այն երաշխիքներին, որոնք հնարավորություն են տալիս ապահովել Արցախում մեր բնակվող հայրենակիցների անվտանգությունը:


Իհարկե, Արցախում տեղակայված ռուս սահմանապահները, իրենց խնդիրները իրականացնում են, սակայն, չեն կարող մեզ հետ պահել Հայաստանում և Արցախում մարտունակ Զինված Ուժերի առկահությունից և ցանկացած խնդիր լուծելու համար պետք է առանցքային նշանակություն ունենա հայկական ԶՈԻ-ն, որը ապահելու է ՀՀ անվտանգությունը»,- շեշտեց Աբրահամյանը:


Նա նաև նկատեց, որ բանակում անհրաժեշտ է իրականացնել իրական փոփոխություններ:


«Այժմ Արցախում սահմանագծին դեմ դիմաց կանգնած են Արցախի Պաշտպանության բանակի և Ադրբեջանի Զինված Ուժերի ստորաբաժանումները: Եվ այս պարագայում տարաբնույթ սադրանքների հավանականությունը մեծանում է: Վերջին ժամանակում Արցախում ադրբեջանցիների ակտիվացումը քիչ նկատելի է դառնում, սակայն այս ամենը պետք է քննարկվի:


Նաև ուզում եմ նշել, որ Սյունիքում անվտանգային տեսանկյունից ծանր իրավիճակ է: Ավտոճանապարների մի շարք հատվածներ գտնվում են ադրբեջանական դիտակետերի մատույցներում, այս հատվածներում մենք լուրջ աշխատանքներ չենք կատարել, սակայն Ադրբեջանը բարելավել է իր ճանապարհները, կոմունիկացիաները և այլն: Եվ մոտակա ժամանակներում Ադրբեջանը փորձելու է մեծացնել վերահսկողությունը Հայաստանի կոմունիկացիաների, մարտավարական և ռազմավարական նշանակության տարբեր օբյեկնտների նշանակության նկատմամբ»,- եզրափակեց Աբրահամյանը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր