Սյունիքի ճանապարհը Երևանն է վերահսկելու, ամեն ինչ լինելու է ՀՀ-ի ինքնիշխանության ներքո          Բերման են ենթարկել ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանին       Տեսանյութ․Ով ասում է, որ Վեհափառին պետք է Վեհարանից դուրս շպրտել, եկել ուզում էր կնքահարության պատվին արժանանալ, ես արգելեցի իրեն դառնալո կնքահայր    

20 հուլ 2021 13:07

Թուրքիան հատուկ տեխնիկա է հանձնել Վրաստանի ՊՆ-ին՝866 400 ԱՄՆ դոլար արժողությամբ

Թուրքիան տեխնիկական սպասարկման մեքենաներ է հանձնել Վրաստանի պաշտպանության նախարարությանը: Այս մասին տեղեկացնում է Грузия онлайн պորտալը` հղում տալով Վրաստանի պաշտպանության նախարարությունը:




Նախարարության տվյալներով, Վրաստանի պաշտպանության նախարար Ջենաշեր  Բուրչուլաձեն, պաշտպանական ուժերի հրամանատար, գեներալ-մայոր Գիորգի Մաթիաշվիլին և Վրաստանում Թուրքիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆաթմա Ջերեն Յազգանը ներկա են գտնվել տեխնիկական սարքավորումները Օրխևիում գտնվող ավտոմոբիլային բազա տեղափոխման պաշտոնական միջոցառմանը:


Թուրքիայի Հանրապետության կառավարությունը Վրաստանի պաշտպանության ուժերին է նվիրել ռազմական տեխնիկայի խոշորագույն արտադրող BMC-ի 4 տեխնիկական մեքենա: Տեխնիկական սպասարկման համար 4 տրանսպորտային միջոցների մատակարարման մասին BMC-ի հետ համաձայնագիրը ստորագրվել է 2020 թվականի հոկտեմբերին: Այս սարքավորումների ընդհանուր արժեքը  866 400 ԱՄՆ դոլար է:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր