Տեսանյութ.Թուրքիայում երկրպագուները ներխուժել են մարզադաշտ և հարձակվել ֆուտբոլիստների վրա          Այս հայտարարությունը ոչ մի կերպ կապ չունի ՌԴ- հետ.Ահա թե ինչի են հանգեցրել Եվրամիությունից, ՆԱՏՕ-ից և Վաշինգտոնից նոր համակարգողները       Հայաստանին է մոտենում հաջորդ ցիկլոնը    

30 հուլ 2021 12:24

Տեսանյութ. Սահմանի վրա ճնշումներով Անկարան ու Բաքուն փորձում են զիջումներ կորզել Հայաստանից

«Թուրքիան ու Ադրբեջանը ուզում են Հայաստանի վրա ճնշումներ գործադրելով հասնել նրան, որ Հայաստանը գնա զիջումների մի քանի կարևոր խնդիրներում․մասնավորապես Արցախի կարգավիճակի հարցում, մեր սահմանների հարցում, համակերպվի այն հանգամանքի հետ, որ գտնվում են մեր տարածքի վրա ադրբեջանական զորքեր և այլն։ Այսինքն այս սադրանքներն ունեն կոնկրետ նպատակ՝ ուժեղացնել ճնշումը Հայաստանի վրա ու փորձել կորզել զիջումներ Հայաստանից»,- այս մասին ասաց արևելագետ-թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյան՝ խոսելով սահմանին լարված իրավիճակի մասին։


Խոսելով Փաշինյանի՝ հայ-ադրբեջանական սահմանին ՀԱՊԿ դիտորդներ տեղակայելու առաջարկի մասին՝ Սաֆրաստյանն ասաց, որ սա այն դեպքն է, որ ՀԱՊԿ-ը պետք է լուրջ քննարկի առաջարկը։


«Եթե այս անգամ էլ ՀԱՊԿ-ը չկարողանա իրականացնել այն հիմնական գործառույթները, որոնց համար ստեղծվել է, դա շատ լուրջ հարցականի տակ կդնի կազմակերպության ապագան»,-ասաց Սաֆրաստյանը։


ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի կողմից Ադրբեջանին ռազմական ֆինանսական օգնության դադարեցումը կարևոր ու սպասված իրադաձություն է, ինչի ուղղությամբ ԱՄՆ-ում մեր հայրենակիցները շատ լուրջ աշխատում են Կոնգրեսում։ Այն ուղերձ է նաև գործադիր իշխանությանը՝ վերանայելու դիրքորոշումը բռնապետական Ադրբեջանի նկատմամբ։ Սաֆրաստյանի խոսքերով, Սպիտակ տունը շատ անգամ չի արձագանքում այդ մեսիջներին, որ գալիս են Կոնգրեսից, հավելելով, որ այն ունի իր շահերը՝ ընդգծելով, որ Ադրբեջանից է սկիզբ առնում Բաքու-Ջեյհան նավթատարը, որը կարևոր է ԱՄՆ-ի, Արևմուտքի համար։


Սաֆրաստյանը դրական է համարում, որ և ԱՄՆ-ը, և Ֆրանսիան, նաև Ռուսաստանը գտնում են, որ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքները պետք է շարունակվեն, որ Արցախի կարգավիճակի խնդիրը դեռևս լուծված չէ։


«Սա այն մետեցումն է, որը կիսում է նաև Հայաստանը և որը ճանապարհ է դեպի Արցախի հիմնահարցի արդարացի լուծում»,-ասաց Սաֆրաստյանը։


Սաֆրաստյանը նշում է, որ պետք է հստակ ուղղություններով դիվանագիտական աշխատանք տարվի Արցախի կարգավիճակի, Լեռնային Ղարաբաղի տարածքների խաղաղ դեօկուպացիայի շուրջ, պետք է ընդլայնել այն պետությունների շրջանակը, որոնք բարյացակամ եմ վերաբերվում մեզ ու ունեն օբյեկտիվ պատկերացումներ այս տարածաշրջանում տեղի ունեցողին։ Տարածաշրջանում պետք է լուրջ աշխատանք տանել՝ նաև Իրանի ուղղությամբ։


«Եկել է ժամանակը, որ մենք վերանայենք մեր արտաքին քաղաքական ոչ թե ուղղվածությունը, քանի որ Ռուսաստանը մեր ստրատեգիական դաշնակիցն է, բայց պետք է մենք մեր արտաքին քաղաքականությունը կառուցենք արժեքային հիմքի վրա։ Սա նոր ուղղություն է միջազգային հարաբերությունների տեսության մեջ։ Արժեքային արտաքին քաղաքականություն․ հազարամյակներ մեր ժողովուրդը ստեղծել է այնպիսի արժեքներ, որոնք մաս են կազմում ժամանակակից քաղաքակրթությանը, մենք պետք է դա օգտագործենք արտաքին քաղաքականության մեջ։ Եթե պարզեցնեմ, ապա մենք պետք է վարենք այնպիսի արտաքին քաղաքականությունը, որ ճանաչելի լինենք աշխարհի համար, որ տարբերվենք այլ պետություններից, որ չլինենք մի սովորական պետություն, փոքր թույլ, որ գտնվում է այսպիսի բարդ տարածաշրջանում»,-ասում է Սաֆրաստյանը։


Մանրամասները՝ տեսանյութում


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր