Տեսանյութ.Նիկոլ Փաշինյանին Նիկոլ ասելու համար Ալեն Սիմոնյանը խոստանում է կիրառել կարգապահական տույժ

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամները նկատողություն արեցին պատգամավորին։ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նախազգուշացրեց․ «Ես խնդրում եմ կոռեկտ մնալ, վարչապետին անունով, անունը ձևափոխելով կամ որևիցե այլ կերպ դիմելու պարագայում ես կկիրառեմ կարգապահական տույժ։ Եվ ընդհանրապես կոռեկտ պետք է լինեն բոլորը այս դահլիճում»։
Սեյրան Օհանյանը նշեց․ «Իմ համար այս դահլիճում անհասկանալի է այն առաջին դասարանցիների պահվածքի նման ձևաչափը, որը ընդունված է քաղաքական մեծամասնության կողմից։ Բայց երեկվա խոսքերը, էս մի քանի օրվա ձեր պահվածքը՝ խաղաղության և հանդուրժելի լինելու մասին այսօր ոչ այդպես է արտահայտվում։ Թույլ տվեք, որ մարդիկ արտահայտվեն»։
Անդրանադառնալով Նիկոլ Փաշինյանի ու նրա թիմակիցների կողմից ապրիլյան պատերազմին մասնակցելուն, Սեյրան Օհանյանը նշեց, որ նրանք ինժեներական աշխատանքներ են իրականացրել պատերազմից հետո։ «Քաղաքական թիմի մեծամասնության մոտ PR-ի աստիճանը շատ մեծ է ոչ միայն հիմա, այլ երեք տարիների ընթացքում դա երևացել է։ Երբ 44-օրյա պատերազմի մասին խոսում են ու գլուխ են բարձրանցում մարդիկ, ովքեր գնացել ու այս կամ այն հյուրանոցներում պառկել քնել են, դա ինձ համար անընդունելի է»,- ասաց Օհանյանը։