Արաբկիրում՝ «Երևան Սիթի»-ի հարևանությամբ, հայտնաբերվել է տղամարդու մարմին          Երևանում բախվել են «Opel» և «Nissan» մակնիշի ավտոմեքենաները, կա տուժած       Իրանը փակել է օդային տարածքը, Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով    

09 օգոս 2021 11:14

Տեսանյութ.Լիբանանում թաղման ժամանակ «հանգուցյալը» կենդանացել է

Հուղարկավորության ժամանակ ներկաները նկատել են, որ «մահացած» տղամարդը շնչում է: Դեպքը տեղի է ունեցել հուլիսի վերջին՝ Լիբանանի հյուսիսում գտնվող Հերմել քաղաքում, հաղորդում է Daily Star պարբերականը:

Տեսանյութում երևում են դագաղի շուրջ հավաքված հարազատները, որոնք վերջին հրաժեշտն էին տալիս տղամարդուն, նախքան դագաղը գերեզմանատուն տանելը: Սակայն արարողության ժամանակ նրանք նկատում են, որ «հանգուցյալը» շարժվում է: Նրան սկսում են սիրտ-թոքային վերակենդանացում անել: Այնուհետև տղամարդուն տեղափոխում են հիվանդանոց՝ հետազոտության:

Ավելի ուշ բժիշկները հաստատել են, որ տղամարդը ողջ է, սակայն չեն կարողացել բացատրել, թե ինչպես կամ ինչու է նա գրանցվել որպես մահացած:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր