Մարտի 29-ին երկար ժամանակով լույս չի լինի բազմաթիվ հասցեներում          Ինչպես կարող են Երևանի իշխանություններն իրենց երկիրն անվտանգ համարել, երբ նրա տարածքի որոշ հատվածներ արդեն օկուպացված են ադրբեջանցիների կողմից       Գեղարքունիքի մարզում հայրը կասկածվում է իր անչափահաս դստերը հաճախակի ծեծի ենթարկելու մեջ և փորձել է սեռական հարաբերություն ունենալ նրա հետ    

03 սեպ 2021 15:36

Տեսանյութ.Փաստացի զորքին կոտորելու անտրամաբանական հրաման են տվել. Փաստաբանը՝ Ջալալ Հարությունյանի ցուցմունքի մասին

Փաստացի զորքին կոտորելու անտրամաբանական հրաման են տվել ու հրամայել տեղափոխվել։ Հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ՊԲ N զորամասի հրետանային դիվիզիոնի պատասխանատու սպա, մայոր Գևորգ Գևորգյանի փաստաբան Գոռ Գևորգյանը։


Ըստ նրա՝ իրար հակասող հրամաններ են տվել՝ մերթ անցնել պաշտպանության, մերթ չկրակել՝ մերոնք են, մերթ նահանջել, մերթ նոր նշանակետով կրակել, ինչը իսկական խառնաշփոթ էր ստեղծել զորքի մոտ, բայց սրա համար որեւէ մեկին մեղադրանք չի առաջադրվել։


Նշենք, որ քրեական գործով Գեւորգ Գեւորգյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 4-րդ մասով. ըստ նախաքննական մարմնի՝ անձնական շահագրգռվածությունից ելնելով` սեփական կյանքը փրկելու նպատակով, ՊԲ N զորամասի հրետանային դիվիզիոնի պատասխանատու սպա, մայորը դրսևորել է իշխանության անգործություն, որն առաջացրել է ծանր հետևանքներ։


Փաստաբանն այսօրվա ասուլիսում մանրամասներ ներկայացրեց քրեական գործից՝ պատմելով, որ Գևորգ Գևորգյանը 36 էջանոց մանրամասն ցուցմունք է տվել, որտեղ նկարագրել է ամբողջ եղելությունը։


Ըստ մայորի ցուցմունքի՝ երբ իրենց Ֆիզուլիի հատվածում տեղափոխել են նշված տեղամաս, տվել են նշանակետեր, որոնք Դ-20 տիպի հրանոթով խոցում էին, հասկացել է, որ մեր խոցելի հեռավորությունը 4200 մ է, մինչդեռ այդ տիպի հրանոթը խոցում է մոտ 17 կմ, ինչից մայորի մոտ հարց է առաջացել, թե ինչու այդքան հեռահար խոցող զինտեխնիկան տեղադրված է 4 կմ հեռավորության վրա, ինչի վերաբերյալ մտահոգությունը բարձրացրել է նաև հրամանատարության կազմի մոտ։


«Ասել է՝ թշնամական հետևակն այդ տարածությունը շատ կարճ ժամանակահատվածում կարող է անցնել, կհայտնվենք ծուղակում, որևէ տրամաբանություն չկա։ Կարճ ժամանակ անց տեղափոխում են Հադրութի տակ «Ջրաշխարհ» կոչվող տեղամաս, որտեղից նույն առաջադրանքն են կատարել, այս անգամ՝ 8 կմ հեռավորությամբ։ Տրամաբանական էր այդ հեռավորությամբ որոշակի խոցելի նշանակետեր տալն ու խոցելը, բայց այդտեղ նորից հրաման են տվել տեղափոխվել, զինամթերքը հավաքել են, ամբողջ զորքը տեղափոխել են 4 կմ ավելի հեռու, որը կրկին համապատասխան տեղը չէր, բայց տրամաբանական էր ավելի անվտանգ պահելու համար»,- նշեց փաստաբանը՝ մանրամասներ ներկայացնելով իր պաշտպանյալի ցուցմունքից։


Նրա փոխանցմամբ՝ երբ «Ջրաշխարհ» կոչվող տեղամաս տեղափոխվելու մասին զեկուցել են ՊԲ հրետանու պետ Բաղդասարյանին, վերջինս, ըստ քրեական գործի նյութերի և Գևորգյանի ցուցմունքի, բարկանալով ասել է, թե իրենց ո՞վ է թույլ տվել գնալ այդ տեղամասը, պետք է վերադառնան։ Հրամանատարի դիտարկումից հետո զեկուցել են, որ նախորդ տեղամասում 4 կմ հեռավորության վրա էին խոցում, այնտեղ անտրամաբանական է, փաստացի զորքին անտրամաբանական հրաման է տրվել, սակայն որևէ պարզաբանում չտալով, ուղղակի պարտադրանքով հրամայել են տեղափոխվել նշված տեղամաս, ինչից հետո զինծառայողները կատարել են հրամանը։


Փաստաբանի խոսքով՝ մայոր Գևորգյանը պատրաստակամ էր զոհվել՝ հանուն իր առջև դրված խնդրի, որքան էլ, որ դրանք անտրամաբանական լինեին։ Ավելին, նախորդ տարածքը որևէ կերպ հարմարեցված չի եղել հրետանուն, անգամ հրամանատարության կողմից պարզաբանում է ստացվել, որ չի տրամադրվի տրակտորը, որը կփորի խրամաբջիջներ կամ թաքստոցներ։


«Պաշտպանյալս ընդդիմանում է, ասում է՝ այս երեխեքը հո ռեմբոներ չեն, տանելու եք անձրև, քամու տակ հիվանդանա, հետո ինչպե՞ս են մարտական խնդիր կատարելու։ Փաստացի՝ որևէ արդարացում իրենց կողմից տեղի չի ունեցել, իրենք պարզապես ցանկացել են հասնել իրենց հրամանի կատարմանը»,- նշեց փաստաբանը։


Նրա փոխանցմամբ՝ մարտական գործողությունների ժամանակ մայոր Գևորգյանի համար թշնամու մարտական գործողությունները եղել են պարզ մարտական գործողություններ՝ անկանոն կրակոցներ էին արձակում՝ մշտական լարվածության մեջ պահելով և ակնհայտ էր, որ դա արվում էր ուշադրությունը շեղելու համար, որ իրենց հետևակն առաջ գա։


Ընդ որում՝ փաստաբանը տեղեկացրեց, որ մարտական գործողությունների ընթացքում հրամանատարության կողմից հնչել են հակասական հրամաններ, որոնք պարբերաբար փոփոխվել են։  Նախ՝ հնչել է հրաման՝ շրջանաձև պաշտպանության, հինգ րոպե հետո՝ «թողնել, մերոնք ենք»։


Մասնավորապես, դիվիզիոնի հրամանատարը նկատել է թշնամու անձնակազմի առաջխաղացումը, անմիջապես տեղեկացրել է հրամանատարությանը, ինչից հետո բանակի հրետանու պետը զեկուցել է ՊԲ հրամանատար Ջալալ Հարությունյանին՝ պարզելու, թե ովքեր են առաջանում։


Փաստաբանը պատմեց, որ մարտական գործողությունների ժամանակ Ջալալ Հարությունյանը կապ է հաստատել հրետանու պետի հետ՝ հայտնելով, որ առջևից եկող ջոկատը «մերոնք են, ասա՝ հանկարծ չկրակեն», ինչի հետևանքով զինվորները ետ են քաշվել, քանի որ հրաման է եղել չկրակելու։


«250 հոգանոց թշնամական ջոկատ է եղել, որոնց մի մասը եղել են հայկական համազգեստներով»,- նշեց փաստաբանը՝ հավելելով, որ Ջալալ Հարությունյանն իր ցուցմունքներում չի ընդունել դա՝ նշելով, թե այդտեղ ԱԹՍ-ներ և տեսախցիկներ չեն եղել, որ ինքը հստակ իմանա՝ մերոնք են, թե ոչ, դրա համար ասել է՝ կամ մերոնք են, կամ՝ ոչ, պետք է զգույշ լինել, որ հանկարծ մերոնց վրա չկրակեն։


«Շատ սառը և դառը հարց եմ տալիս՝ 1941թ. Հայրենական պատերազմի ժամանակ մենք տեսախցիկ կամ ԱԹՍ ունեի՞նք, չգիտեի՞նք մեր ստորաբաժանումների տեղը։ Երբ տարել եք մարդկանց դրել եք 4 կմ հեռավորության վրա, չե՞ք տրամաբանել, որ այդ հետևակն առաջ գալով գալու է այս մարդկանց գցի ծուղակը։ Դուք չե՞ք իմացել այդքանը»,- նշեց փաստաբանը՝ հավելելով, որ, եթե նահանջ հրամանը չչեղարկվեր, այսօր այդ ստորաբաժանման մասով՝ գոնե այդ դրվագով, զոհ չէինք ունենա։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր