Պակիստանում կայացած բանակցությունների ընթացքում Իրանը և ԱՄՆ-ն չեն կարողացել համաձայնության գալ          Հիրավի, տկար կլինի հայրենիքը առանց Սփյուռքի զորակցության ու նվիրումի, թույլ ու խոցելի կլինի Սփյուռքը առանց հզոր ու պայծառ հայոց պետության       Ըստ ԻՔՄ-ի քանի մարդ է մասնակցել «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին    

21 սեպ 2021 10:47

Տեսանյութ.Փաշինյանին լավ չեն դիմավորել, նա Եռաբլուր այցելեց բազմաթիվ թիկնապահների, ոստիկանների ուղեկցությամբ

ՀՀ բարձրաստիճան մի շարք պաշտոնյաներ Եռաբլուրում են։ Այստեղ են ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, Ազգային Ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, ՀՀ պաշտպանության նորանշանակ նախարար Արշակ Կարապետյանը, Սուրեն Պապիկյանը, ԱԽՔ Արմեն Գրիգորյանը, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը և այլք։

Տեղեկացրել էինք նաև, որ թեպետ սկզբում լրագրողների աշխատանքը չէր խոչընդոտվում, սակայն այժմ ոստիկանությունը ժապավեն է կապել ու ըստ էության դրանով արգելել է լրագրողներին մոտենալ պաշտոնյաներին։
 
Սկզբում թվում էր, թե սրանով ոստիկանությունը մեկ հարց է լուծում, այն է՝ պաշտոնյաներին հարցերից խուսափելու հնարավորություն է տալիս, սակայն Փաշինյանի ժամանելուց հետո ամեն ինչ պարզ դարձավ։

Բանն այն է, որ մի շարք քաղաքացիներ, ամենայն հավանականությամբ նաև զոհված զինծառայողների ծնողներ, Փաշինյանի՝ Եռաբլուր ժամանելուն պես սկսեցին վանկարկումներ անել՝ ըստ էության իրենց բողոքն ու անհնազանդությունը հայտնելով, իսկ լրագրողներին արգելված է տեսանկարահանել հենց նմանատիպ տեսարանները։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր