Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք          Տեսանյութ.Կիրանցում գերլարված իրավիճակ է, սև բերետավոտներն ուժի կիրառմամբ փորձում են բացել ճանապարհը       Հյուրանոցի տարածքում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, 2 հոգի էլ տեղափոխվել է հիվանդանոց    

08 հոկ 2021 15:06

Թեհրանը Երևանը չէ, որ նրա կարևորությունն անտեսվի.Իրանին սահմանակից լինելը անվտանգություն է բերել Հայաստանին

Երկու թշնամական երկրների մեջտեղում գտնվող Հայաստանի համար ԻԻՀ-ին սահմանակից լինելը անվտանգություն է բերել:

Ադրբեջանի կողմից ստրատեգիական ռազմական տեղաշարժերը, անսովոր համատեղ զորավարժությունները և պաշտպանական խոշոր բյուջեն այն քայլերն են, որ դժվար թե ուղղված լինեն երկու թշնամի երկրների մեջտեղում գտնվող փորքր ու թույլ պետությանը՝ Հայաստանին. Եթե նույնիսկ նպատակն Իրանը լինի, դա փղի դեմ մրջունի պայքար է և անհնար է որևէ հաջողություն ունենան:

Բաքվի ռազմականության հիմքը երկու կարևոր դրդապատճառներ են: Առաջինը Հայաստանի դեմ արագությամբ տարած հաղթանակը և երկրորդը՝ երկրի ոչ ժողովրդավարական քաղաքական կառուցվածքը և նրա ղեկավարության ցանկությունը՝ ներքին քաղաքականության մեջ այս հաղթանակի դիմաց ծախսեր կատարել և ամրապնդել իշխանությունը՝ համախմբելով և ընդլայնելով վերջին ձեռքբերումները: Այս քաղականության աքիլեսյան գարաշապարը սակայն միայն արտաքին դաշնակիցների վրա հույս դնելը և ավելի մեծ մասշտաբներով աշխարհաքաղաքական խաղի մեջ ներքաշվելն է, որը չի համապատասխանում երկրի տարողությանն ու կարողություններին: 

Սկսենք Թուրքիայից: Պարզ է, որ կուլիսներում թաքնված հիմնական դերակատարը էրդողանն է իր նեոօսմանամետ երազանքներով: Քաջ գիտենք, որ հարյուր տարի սրանից առաջ երիտթուրքերի «իսլամական միաբանություն» քաղաքականության հիմնական ու թաքուն նկրտումներից մեկը պանթուրանիզմը և Կովասի ու Կենտրոնական Ասիայի թուրք պետությունների հետ միաբանությունն էր: Մի երազ, որ երբեք չիրականացավ ու դառը հետևանքներ ունեցավ Թուրքիայի համար: 

Ի՞նչ երաշխիքներ կան, որ Էրդողանից հետո Թուրքիայի նոր ղեկավարները համաթուրքական կայսրություն ստեղծելու գաղափարը մի կողմ չեն դնի ու նորից ԵՄ-ի փակ դռների հետևում կրկին սպասողի դերում չեն հայտնվի: Արդյոք հավանական չէ, որ Անկարան այլևս չաջակցի Բաքվին և նոր առաջնահերթություններով փոխարինի Բաքվի թիկունքում կանգնելու քաղաքականությունը: 

Երկրորդ հարցն Իսրայելն է: Իսրայելը Ադրբեջանին նայում է որպես վստհված գործակալի Իրանի ու Լիբանանի Հեզոլլահի դաշինքի դեմ: Հաստատ համոզմամբ երկու երկրի նավթի ու զենքի առևտուրը գտնվում է կարևորության երկորդ աստիճանում: Արաբական նավթաշատ երկրների հետ Իսրայելի հարաբերությունների արագ կարգավորմամբ էներգակիրների հարցը չի կարող լինել Բաքվի հետ այս ռեժիմի երկկողմ հարաբերությունների ռազմավարական առաջնահերթությունը: 

Մեծերի խաղի ընթացքում միշտ հնարավոր է թույլ ու փոքր կողմը դառնա հաշտության պարգև: Եթադրենք, որ Միջին Արևելքում առաջանա նոր հավասարում և կամ Իրանի ու Իսրայելի միջև լարվածությունները նվազի: Այսպիսի իրավիճակում Բաքուն չի՞ կորցնի իր ռամավարական նշանակությունը: Առավել դրան Իսրայելի կողմից Բաքվի չափազանց հզորացումը հնարավոր է արժանանա ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի արձագանքին, որոնք վաղուց  պատմական ու բարեկամական կապեր ունեն հայ ժողովրդի հետ:

Այս հարթակում Պակիստանը ներքաշվելը ավելի զարմանալի է: Պարզ է, որ Իսլամաբադը Անկարայի հրավերով է ներկայացել այս խաղին: Սաուդյան Արաբիայի հետ հարաբերությունները մթագնելուց և Կատարի հետ համատեղ մերձենալուց հետո երկու երկրները տարածաշրջանային նոր առանցք են ձևավորել: 

Սակայն Պակիստանի հետ ռազմավարական դաշնակցությունը Բաքվի համար հեշտությամբ կարող է վերածվել արջի ընկերության: Պակիստանը տարածաշրջանում արհեստավարժ ու առավելագույն չափով անպատասխանատու խաղացող է: Սաուդյան Արաբիայի հետ նրա վաղնջական հարաբերությունները նույնպես անհերքելի են: Վերջին մի քանի տասնամյակների ընթացքում Պակիստանի բյուջեի հայթայթման ու ֆինանսական և նույնիսկ այդ երկրի միջուկային ծրագրի հովանավորը Ռիադն է եղել, սակայն երբ իր հերթը հասավ, այս երկիրը պատրաստ չեղավ նույնիսկ սիմվոլիկ կերպով մասնակցել Եմենի պատերազմին: Հիմա հարց է առաջանում, թե Ռուսաստանին և Հնդկաստանին փոփոխություններ մտցնելու և հավասարակշռություն առաջացնելու հարցում դրդելուց, Բաքուն այս ամենից ի՞նչ է շահում: Այս առումով Սդրբեջանի համար իրատեսական, խաղաղնատակ ու կայուն շահերով արտաքին քաղաքականությունը չի կարող հիմնված չլինել երկու մշտական ու հզոր հարևաններ Իրանի ու Ռուսաստանի հետ բարեկամական հարաբերությունների վրա: «Մեծ եղբոր» հետ Երևանի վրա ճնշումնեիր շարունակումը կարող է նմանատիպ արձագանք հարուցել Ադրբեջանի դեմ: 

ԼՂ-ի պատերազմի հետևանքները նոր աշխարհաքաղաքական իրողություններ են ստեղծել տարածաշրջանում: Բայց այս արդյունքների կայունությունը կախված է տարածաշրջանում մեծ տերությունների ռազմավարական շահերի ապահովումից: Սահմանների շահարկումը, նույնիսկ քարտեզների և իրավական նորմերի հիման վրա, նույնքան բարդ է և լարվածություն առաջացնող, որքան ինքնորոշման իրավունքը: Այն տեսականորեն կարող է պաշտպանվել որպես ՄԱԿ-ի կանոնադրություն: Բայց դրա իրականացման ընթացքում տարածաշրջանային անվտանգության և հարևանների շահերի հարցը չի կարող նորից շեղվել` նույն կանոնադրության հիման վրա:

Հայաստանը թույլ երկիր է՝ կանգնած մեծ տերության՝ Թուրքիայի սպառնալիքի առջև: Բայց Իրանի հետ նրա սահմանակից լիենելը ՀՀ-ի ազգային անվտանգության և երկրի ազգային շահերի մի մասն է, և Թեհրանը Երևանը չէ, որ նրա կարևորությունն անտեսվի:
parstoday.com

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր