Մենք շուտով կիմանանք, թե ովքեր են եղել Crocus City Hall-ի ահաբեկչության պատվիրատուները. փորձագետ          Տեսանյութ.Արա, դուք վախեցած եք,Ճիշտ եք անում, որ վախենում եք.պահը մոտենում է.ինչ պլանավորել ենք, անելու ենք       Պուտինը հաջորդ հանդիպման ժամանակ Փաշինյանին ասել է. «Մենք զարմացած էինք, որ դուք այդպես որոշեցիք՝ ԼՂ-ն ճանաչել է Ադրբեջանի մաս    

16 հոկ 2021 12:32

Բաքուն հավատացել է սեփական ուժերին, բայց չի գնահատել իրական սպառնալիքը.նա միայնակ ռիսկի չի դիմի՝ վատթարացնելով հարաբերությունները Թեհրանի հետ

politexpert.net-ն «Իրանն ու Ադրբեջանը պատերազմի շեմին. գեներալ Իվաշովը նշել է, թե ով կհաղթի այդ պատերազմում» վերնագրով հոդվածում գրում է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտությունը աստիճանաբար վերածվել է Բաքվի և Թեհրանի միջև սուր առճակատման: Իրավիճակը սրվել է այն բանից հետո, երբ Ադրբեջանը Հայաստանի հետ սահմանին՝ Գորիս-Կապան ավտոճանապարհին, անցակետեր է տեղադրել և սկսել վարորդներից «ճանապարհային հարկ» գանձել:


Դա բարդացրել է Անդրկովկասի տարածքով իրանական ապրանքների անվճար տարանցումը Ռուսաստան: Զգուշավոր «քաղաքավարության փոխանակումից» հետո Թեհրանը սկսել է ավելի համարձակորեն խոսել սահմաններում Բաքվի գործողությունների մասին, և հոկտեմբերի սկզբին լայնածավալ զորավարժություններ է անցկացրել Նախիջևանի ադրբեջանական ինքնավարության մոտ: Գրեթե անմիջապես դրան հաջորդել են Ադրբեջանի և Թուրքիայի համատեղ «Անխորտակելի եղբայրություն» համատեղ զորավարժությունները, որոնք տեղի են ունեցել Իրանի սահմանի մոտ: Դրանք ուղեկցվել են Իրանի հասցեին բավական համարձակ քննադատությամբ: Թեհրանը դա ուղղակի սադրանք է անվանել և զգուշացրել նրանց, ովքեր ձգտում են ապակայունացնել երկրի հյուսիսային սահմանները, իրենց պատրաստակամության մասին՝ տապալել «թշնամիների չարագործ նպատակները»: Ադրբեջանը չի լսել: Փոխարենը Բաքվում ցուցադրաբար փակել են Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլա Ալի Խամենեիի ներկայացուցչի գրասենյակը և Հուսեյնիե մզկիթը:


Իրանն արձագանքել է՝ արգելափակելով ադրբեջանական ինքնաթիռների մուտքն իր օդային տարածք: «Ադրբեջանի նման փոքր երկրի պաշտոնյաները չպետք է առյուծի պոչի հետ խաղան: Նրանք պետք է սթափվեն: Թող Ալիևը դադարեցնի լարվածություն ստեղծելը, հակառակ դեպքում նա կարթնանա ճշգրիտ ուղղված հրթիռների ձայնից»,-զգուշացրել է Իրանի խորհրդարանի պատգամավոր Մոհսեն Դեհնավին: Ո՞ւմ է ձեռնտու տարածաշրջանում նոր ապակայունացումը, և արդյո՞ք դա կարող է վերածվել իրական ռազմական հակամարտության: Այդ հարցերով PolitExpert- ին հարցազրույց է տվել Աշխարհաքաղաքական խնդիրների ակադեմիայի նախագահ, Ռուսաստանի պաշտպանության նախարարության միջազգային ռազմական համագործակցության գլխավոր տնօրինության նախկին ղեկավար գեներալ-գնդապետ Լեոնիդ Իվաշովը:


Հարց.- Ինչո՞ւ է Ադրբեջանը այդքան համարձակ արձագանքել Իրանի զորավարժություններին:


Պատասխան.- Հավանաբար, նա վախեցել է՝ հասկանալով, որ սխալ քայլեր է կատարել: Կոշտ հայտարարություններ են արվել, որին հաջորդել են որոշակի գործողություններ, այդ թվում ՝ զորքի դուրս բերումը սահման: Գուցե Բաքուն Ղարաբաղյան պատերազմում տարած հաղթանակից հետո հավատացել է սեփական ուժերին, բայց չի գնահատել իրական սպառնալիքը: Սա արդեն ղարաբաղյան միլիցիա չէ, սա կանոնավոր ուժեղ բանակ է:


Հարց. - Հնարավո՞ր է նոր պատերազմ տարածաշրջանում: Պատասխան.- Ես կասեի, որ սա պատերազմ է Իրանի և Թուրքիայի ու Իսրայելի միջև: Բաքուն միայնակ ռիսկի չի դիմի՝ վատթարացնելով հարաբերությունները Թեհրանի հետ, նա պետք է հենվի Թուրքիայի կամ Իսրայելի ուժի և քաղաքական ազդեցության վրա: Իսկ Թուրքիան, ինչպես հիշում ենք, ՆԱՏՕ -ի անդամ է: Եվ, թերևս, դաշինքին ապավինելով է նա իրեն այդպես դրսևորում:


Հարց.- Իրանի իշխանությունները մշտապես նշում են Իսրայելին՝ իրենց հայտարարություններում մեղադրելով նրան տարածաշրջանում ապակայունացման փորձերի մեջ: Իրականում ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ Թել Ավիվը:


Պատասխան.- Իսրայելի համար դա տոն է, երբ նրա հիմնական հակառակորդը՝ իսլամական աշխարհը, պատերազմում է ինքն իր հետ: Երբ թշնամին կենտրոնացած է ներսում առկա խնդիրների վրա, Իսրայելն ինքը վտանգի տակ չէ, ուստի Թել Ավիվը կնպաստի իսլամական աշխարհում անկայունության ներդրմանը, որպեսզի սուննիներն ու շիաները կարողանան պայքարել միմյանց միջև: Իսկ եթե նրանք չպայքարեն, ուրեմն նրանց կօգնեն. ինչ-որ կեղծ ահաբեկչական կազմակերպություններ կստեղծվեն և այլն: Սա Իսրայելի քաղաքական ռազմավարությունն է: Այսպիսով, դա ձեռնտու է նրան:


Հարց.- Կարո՞ղ է Ադրբեջանը օգտագործման համար Իսրայելին տրամադրել իր ռազմակայանը:


Պատասխան.- Չի բացառվում: Իրանի, Սիրիայի կամ այլ երկրների դեմ ագրեսիա ցուցաբերելով՝ Իսրայելը, որպես կանոն, պատասխանատվության բեռ չի զգում. նա միջազգային իրավունքի շրջանակներից դուրս է, քանի որ դրա հետևում կանգնած է ԱՄՆ -ը: Այսպիսով, նա կարող է գնալ դրան:


Հարց.- Ո՞վ կհաղթի նոր պատերազմում, եթե դա տեղի ունենա:


Պատասխան.- Հաղթանակը կլինի, եթե հնարավոր լինի պատերազմից խուսափել և բոլոր տարաձայնությունները խաղաղ ճանապարհով լուծել: Ոչ մեկին պետք չէ պատերազմ: Դա միայն սրում է խնդիրները և ստեղծում նորերը: Այս բոլոր խնդիրները լրիվ լուծելի են, ուստի ես կառաջարկեի հանգիստ բանակցություններ վարել: Կարծում եմ` Ադրբեջանը պատրաստ է դրան:




Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր