Տեսանյութ.Ամենամեծ մտահոգությունն այն է, որ ստորագրողը պետք է լիազորված լինի, ոչ թե անցյալ տարվա նման փախնի ու ոչ սթափ վիճակում բունկերներից խոսք ասի

«Այս իրավիճակում շատերը փորձում են անմաքուր խաղեր խաղալ, ինչը մեր կողմից անընդունելի է: Մեր բողոքի նպատակը հայ հասարությանն ուղղված զգոնության կոչն է, որպեսզի արթնանա մարդկանց մեջ սեփականատիրոջ զգացողությունը, անհանդուրժողականությունն իր արժանապատվությունը ոտնահարելու, օրինազանցություններ անելու հանդեպ։ Դա արտահայտվում է ոչ միայն անցած տարվա պարտությամբ ու հրադադարի հայտարարությամբ, այդ ցավոք սրտի, դրանք նաև ծիլեր են տալիս, որը մենք պարտավոր ենք կասեցնել»,- ասաց Թաթուլ Մանասերյանը։
Նրա խոսքով, այս կասեցումը պետք է լինի առողջ ուժերի, ազգային գիտակցություն ունեցող մարդկանց ու կառույցների շնորհիվ. «Հնարավոր է ակցիան լինի մարդաշատ կամ սակավաթիվ մարդկանցով։ Կարևորը չլռելն է։ Եթե մենք լռում ենք, ուրեմն համաձայնություն ենք տալիս, մեղսակից, հանցակից ենք դառնում այն ամենին, ինչ տեղի է ունենում։ Հայ մարդը պետք է այսօր ոտքի կանգնի»,- ասաց Մանասարյանը։
Անդրադառնալով եռակողմ փաստաթղթի հնարավոր ստորագրման մասին հարցին, ակցիայի նախաձեռնողներից Թաթուլ Մանասերյանը նշեց, ամենամեծ մտահոգությունն այն է, որ ստորագրողը պետք է լիազորված լինի, ոչ թե անցյալ տարվա նման փախնի ու ոչ սթափ վիճակում բունկերներից խոսք ասի։
«Պետք է ժողովրդի հետ կապը վերականգնվի նաև ժողովրդի պարտադրանքով։ Առանց ժողովրդի մասնակցության չպետք է թույլ տրվի նման բախտորոշ պահերին օրինազանցություն տեղի ունենա, ինչպես անցյալ տարի, երբ խախտվեցին Սահմանադրությունը, օրենքները»,- ասաց նա։
Նշենք, որ Երեւանի Գարեգին Նժդեհի արձանի հարևանությամբ բողոքի ակցիա է կազմակերպվել: 27 քաղաքական ու հասարակական կազմակերպություններ հանդես են եկել հայտարարությանը, որից հետո երթով շարժվել են դեպի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների դեսպանատներ, ապա Եռաբլուր պանթեոն: