Գերիների հարցով կակտիվանան․Հասկացել են, որ ոչինչ չանելը միայն վնասում է գործին, իսկ Վարդանյանի՝ հացադուլ սկսելուց հետո ժամերը հաշվված են.«Հրապարակ»          Ինչ փոխարժեքներ են սահմանվել ապրիլի 25-ին տարադրամի շուկայում       Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցածից հետո արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ»    

17 նոյ 2021 16:58

Պրոհայկական տրամադրությունները աճել էին Իրանում ,նա շատ կցանկանար, որպեսզի ՀՀ դիրքորոշումն ավելի կոշտ լիներ, ինչի շնորհիվ կկարողանար ավելի մեծ ճնշում բանեցնել Ադրբեջանի վրա

«Հայաստան-Իրան հարաբերությունները ռազմավարական կարևորության են և այդ հարաբերություններին մենք՝ որպես հասարակություն, պետք է մոտենանք շատ նրբորեն և շատ զգուշորեն»,- 168 TV-ի «Պրեսսինգ» հաղորդմանը նշել է իրանագետ Վարդան Ոսկանյանը՝ դիտարկելով հայ-իրանական հարաբերությունների ներկա փուլը։


Ոսկանյանի խոսքով՝ Իրանը շատ կցանկանար, որպեսզի տարածաշրջանում այսօր ստեղծված իրավիճակում Հայաստանի դիրքորոշումն ավելի կոշտ լիներ, ինչի շնորհիվ ինքը կկարողանար ավելի մեծ ճնշում բանեցնել Ադրբեջանի վրա։




«Բերեմ պարզագույն օրինակ․ Կապան-Գորիս ճանապարհի Որոտանի հատվածը, ըստ էության, գաղտնի պայմաններում հանձնվել է Ադրբեջանին, ինչի մասին մենք միայն հիմա ենք տեղեկանում՝ ԱԽ հայտարարությունից, որտեղ այն փաստացի հռչակված է որպես «Ադրբեջանի տարածք»՝ առանց սահմանազատման, սահմանանշման, առանց որևէ իրավական գործընթացի։ Իրանը շատ կուզենար, որպեսզի հայկական կողմից այդ հատվածը հռչակվեր որպես ՀՀ ինքնիշխան մաս, ինչն իրանական պետությանը հնարավորություն կտար մանևրելու ավելի լայն դաշտ ստանալ և պնդել, որ իրանցի վարորդները ապօրինի ձերբակալվել են ՀՀ տարածքում անօրինական կերպով հայտնված ադրբեջանցիների կողմից։ Բայց եթե հայկական կողմից հնչում են տարբեր հայտարարություններ, իբրև այդ տարածքներն «Ադրբեջանի մաս» են, ապա իրանական կողմն այլևս չի կարողանում գործել»,- ասել է նա։


Այս պարագայում, ինչպես նշել է Վարդան Ոսկանյանը, Իրանը փորձում է օգտագործել սեփական լծակները՝ աշխատելով նաև Ադրբեջանի հետ, և հայկական կողմից կոշտ դիրքորոշման ու լծակների բացակայությունը Իրանին ստիպում է Ադրբեջանի նկատմամբ վարել «մտրակի ու թխվածքաբլիթի քաղաքականություն»։ Զուգահեռաբար՝ Ադրբեջանն Իրանում իր շահերն առաջ մղող լոբբիստական խմբեր է ձևավորում, ինչը չի անում Հայաստանը։


«Իրան-Ադրբեջան գերլարված հարաբերությունների ֆոնին Իրանում աճել էին պրոհայկական տրամադրությունները, բայց այդ տրամադրություններն սկսում են մարել, որովհետև մենք՝ որպես պետություն, չենք աշխատում, որպեսզի այդ տրամադրությունները վերածվեն կառուցակարգային զանազան ինստիտուտների, երկու պետությունների հարաբերություններում հիմնական մթնոլորտի։ Իրանում տրամադրությունները ծագում են, հանրային կարծիքը ձևավորվում է, այնուհետև, փոխանակ դրա արդյունքում ձևավորվեն լոբբիստական տարբեր խմբեր, որոնք առաջ կտանեն հայ-իրանական հարաբերությունների ամրապնդման շահերը, այդ տրամադրությունները մարում են, որովհետև մենք ուղղակի ոչինչ չենք անում այդ ուղղությամբ»,-ընդգծել է իրանագետը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր