Երևան-Արտաշատ ճանապարհին «Volvo»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե էլեկտրասյանը, կոտրել այն և կողաշրջվել          Սերժ Սարգսյանի անունից Բանակի օրվա առթիվ Եռաբլուրում ծաղկեպսակ է դրվել       Լիահույս եմ, որ մեզ կհաջողվի արագորեն փոխել իրավիճակը, վերականգնել բանակի ուժը և ոգին    

13 դեկ 2021 10:32

Սրանց խելքին աշեցեք՝ եթե Ռուսաստանը հեռանա տարածաշրջանից, հարձակվեն Հայաստանի վրա,ԱՄՆ-ն 8 րոպեի ընթացքում կպատերազմի հօգուտ Հայաստանի

Ըստ մեր «առաջադեմ» գործիչների,եթե Ռուսաստանը հեռանա տարածաշրջանից, ի տարբերություն Ուկրաինայի, ԱՄՆ-ը 8 րոպեի ընթացքում կպատերազմի հօգուտ Հայաստանի, եթե իր ՆԱՏՕ-ի դաշնակից Թուրքիան և վերջինիս դաշնակից Ադրբեջանը հարձակվեն Հայաստանի վրա։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը:

«ԽԵԼՔԻ ԱՇԵՑԵՔ
Ռուս-ուկրաինական հարաբերությունների սրացման ֆոնին, Ուկրաինային հոգեբանական,ֆինանսական, ռազմական աջակցություն ցուցաբերող ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարեց, որ ԱՄՆ-ը պատրաստ է ՆԱՏՕ-ի իր դաշնակից որևէ պետության դեմ ցանկացած ռազմական բախման ժամանակ, զորքեր ուղարկել և մասնակցել պատերազմին, քանի որ դա իրենց սուրբ պարտքն է, բայց ոչ Ուկրաինայի դեպքում։Այս պարագայում ԱՄՆ-ը և դաշնակիցները պատժամիջոցներ կկիրառեն Ռուսաստանի դեմ։ Ըստ մեր «առաջադեմ» գործիչների,եթե Ռուսաստանը հեռանա տարածաշրջանից, ի տարբերություն Ուկրաինայի, ԱՄՆ-ը 8 րոպեի ընթացքում կպատերազմի հօգուտ Հայաստանի, եթե իր ՆԱՏՕ-ի դաշնակից Թուրքիան և վերջինիս դաշնակից Ադրբեջանը հարձակվեն Հայաստանի վրա»,- գրել է նա։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր