Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք          Տեսանյութ.Կիրանցում գերլարված իրավիճակ է, սև բերետավոտներն ուժի կիրառմամբ փորձում են բացել ճանապարհը       Հյուրանոցի տարածքում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, 2 հոգի էլ տեղափոխվել է հիվանդանոց    

20 դեկ 2021 14:03

Ադրբեջանցիները կանգնած են Սյունիքում. դա ի՞նչ փաստաթղթի հիման վրա է, որը մինչ այսօր թաքցվում է և փաստացի մեր մեջքի հետևում է ստորագրվել

Ուղիղ մեկ տարի առաջ ադրբեջանիցները Սյունիքում GPS սարքերով մոտենում էին հայկական գյուղերին և գծում մեր սահմանները, Նիկոլ Փաշինյանը ասում էր՝ բանավոր փոխըմբռնման հիմքով է, որ առաջ էին եկել։ Այս մասին այսօր Ազգային ժողովում մամուլի ասուլիսին ասաց «Հայաստան» դաշինիքի պատգամավոր Աննա Գրիգորյանը:


 
«Երբ ադրբեջանցիները կանգնած են Սյունիքում, դա ի՞նչ փաստաթղթի հիման վրա է, որը մինչ այսօր թաքցվում է և փաստացի մեր մեջքի հետևում է ստորագրվել»,–ասաց նա և հավելեց.
«Պատերազմի ընթացքում Նիկոլ Փաշինյանը գնում է Սյունիք և համայնքապետերին ասում  կազմակերպել Սյունիքի ինքնապաշտպանությունը, դեկտեմբերի 17-ին հրաման է տալիս, որ  զորքերը հետ գան, որ տարբեր հատվածներում մոտ 20 կմ առաջ են եղել ադրբեջանցիների այսօրվա տեղակայման վայրից»:


Աննա Գրիգորյանը ներկայացրեց  նաև, որ երբ համայնքնապետը ասել են, որ պատրատ են մինչև վերջ կանգնելու, պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը ասել է՝ «դե գնացեք, մենք ձեզ հետ չենք, կարողանում եք պաշտպանել՝ պաշտպանեք, մենք ձեզ հետ չենք»։ Գրիգորյանն հավելեց՝ ստորագրվել է փաստաթուղթ զորքերը հետ կանչելու վերաբերյալ:


 
Աննա Գրիգորյանը նկատեց, որ կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ  զորքերի հետքաշման հրամանը ինքն է հնչեցրել։


«Իշխանությունները հերթական գաղտնի գործընթացներն են նախաձեռնում, այս դեպքում արդեն Թուրքիայի հետ: Պետք է հասկանալ, որ այն, ինչ հնչեցվում է, միշտ չէ, որ իրականություն է»,–ասաց նա։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր