Գեղարքունիքի մարզում հայրը կասկածվում է իր անչափահաս դստերը հաճախակի ծեծի ենթարկելու մեջ և փորձել է սեռական հարաբերություն ունենալ նրա հետ          Պարզվել է վանաձորցի 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը       Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով. եղանակն առաջիկա օրերին    

25 դեկ 2021 15:26

Նիկոլը մոռացել է ասել, որ Նոյեմբերյանի Բարեկամավան, Կոթի, Բերդավան, Դովեղ գյուղերին պատկանող մեծ հողատարածքներ ներկայումս գտնվում են ադրբեջանական զինուժի վերահսկողության ներքո

Նիկոլ Փաշինյանը «մոռացել է» հայտնել , որ Նոյեմբերյանի եւ Բերդի հազարավոր հեկտար հողեր Ադրբեջանի վերահսկողության տակ են։ Այսպիսի գրառում է արել լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքի իր էջում։


«Դեկտեմբերի 24-ի մամուլի ասուլիսի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսելով դեմարկացիայի եւ դելիմիտացիայի մասին՝ նշել է․ «1975-ի քարտեզներով Բերքաբեր գյուղի վարելահողերի 90 տոկոսն այսօր Ադրբեջանի վերահսկողության տակ է: Վազաշենի հողատարածքների մի շատ մեծ մասը Ադրբեջանի վերահսկողության տակ է 1990-ականներից:


Պառավաքար գյուղի վարելահողերի մի մեծ մասը Ադրբեջանի վերահսկողության տակ է: Այգեհովիտ գյուղի վարելահողերից ոչ մեծ, բայց որոշակի էական կտոր իրենց վերահսկողության տակ է»։


Իջեւանցի Նիկոլ Փաշինյանը չի ասել, որ Իջեւանի տարածաշրջանի Վազաշեն գյուղի հողերից մի քանի հարյուր հեկտարը 1994թ․ հրադադարի հաստատումից հետ հայտնվել է գյուղի պաշտպանական դիրքերից այն կողմ, ադրբեջանցիները Վազաշենի այդ վարելահողերը մշակում են, այնտեղ ցորեն եւ գարի ցանում:


Նիկոլ Փաշինյանը «մոռացել է» հայտնել, որ Բերդի եւ Նոյեմբերյանի տարածաշրջանների հազարավոր հեկտար հողեր գտնվում են ադրբեջանական վերահսկողության տակ։


Բերդ համայնքի Չինարի եւ Ադրբեջանի Թովուզի շրջանի Աղդամ գյուղի հատվածում Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքները տեսանելի են։


Աղդամ գյուղի արեւմտյան թաղամասը, Սեւաքար(Ղարադաշ) սարը, սարի արեւելյան փեշերը եւ Խնձորուտի ջրամբարի կեսը Ադրբեջանի ձեռքում է, մինչդեռ դրանք Հայաստանի տարածքներն են:


Սևաքարը (Ղարադաշը) ադրբեջանական վերահսկողության տակ է անցել 1990-ական թվականներին: Թովուզի շրջանի Ալիբեյլի գյուղի արեւմտյան հատվածի այգիների մի մասը Հայաստանի տարածքում է, Ալիբեյլի գյուղի մի քանի տներ կառուցվել են Հայաստանի տարածքում:


Ադրբեջանը սահմանը խախտվել է նաեւ Պառավաքար-Քյոհնա Ղշլաղ հատվածում: Հախում գետի ափամերձ լավագույն, Հայաստանին պատկանող հողերը հիմա ադրբեջանցիներն են մշակում են:


Ադրբեջանական Քյոհնա Ղշլաղ և Յարադուլլու գյուղերի այգիների մի մասը մտել են Հայաստանի տարածք: Ադրբեջանական զինուզը վերահսկում է Բերդի տարածաշրջանի ռազմավարական նշանակություն ունեցող բարձունքները։


Նոյեմբերյանի տարածաշրջանի Բարեկամավան, Կոթի, Բերդավան, Դովեղ գյուղերին պատկանող մեծ հողատարածքներ ներկայումս գտնվում են ադրբեջանական զինուժի վերահսկողության ներքո։


Նիկոլ Փաշինյանը նաեւ «մոռացել է» հայտնել 1992թ․ օգոստոսից ադրբեջանական օկուպացիայի տակ գտնվող Արծվաշենի մասին»,-գրել է նա։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր