Պետք է զգույշ լինել.Ամենաուժեղ մագնիսական փոթորիկը, որը կհարվածի Երկրին, կլինի այսօր          Տեսանյութ.Գեղարքունիքի փոխմարզպետի կյանքից զրկված որդու գերեզմանը պայթեցրել են. թշնամանքը շարունակվում է       Ահա թե որն է պատճառը, որ ներկա իրավիճակը չի փոխվում .Արցախը, անկլավները, «Զանգեզուրի միջանցք»-ը և մնացածը չգիտեմ ինչի պահանջներն են, որոնք իրականացվում են Պուտին «բարձր» հովանու և աշխարհի խոշոր խաղացողների հավանության ներքո    

08 փետ 2022 19:03

Պուտինի նպատակը ոչ թե Ուկրաինան է, այլ Արևմուտքի հետ սակարկելը, հատկապես ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի հետ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խոսնակ Իբրահիմ Քալընը նշել է, որ իր կարծիքով, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի նպատակը ոչ թե Ուկրաինան է, այլ Արևմուտքի հետ սակարկելը:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:

«ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նպատակը, իմ կարծիքով, ոչ թե Ուկրաինան է, այլ սակարկելը Արեւմուտքի հետ։ Ստեղծված իրավիճակում Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի ղեկավարների դիրքորոշումը կրիտիկական կարևորություն ունի, քանի որ նրանք կարող են նվազեցնել առճակատման ինտենսիվությունը, և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կարող է օգնել դրան՝ խաղալով միջնորդի արդյունավետ դեր»,- ասել է Քալընը։

Նրա խոսքով, Թուրքիայի ղեկավարի վերջին այցը Կիև տեղի է ունեցել տարածաշրջանի համար վճռորոշ ժամանակաշրջանում։

«Ուկրաինայում Էրդողանի այցը շատ դրական ընդունվեց։ Նման տեսակետը կիսում է ՆԱՏՕ-ն։ Նախագահ Էրդողանը Կիևում շատ հավասարակշռված հայտարարություններ է արել՝ կողմերին երկխոսության կոչ անելով։ Կարծում եմ՝ չափազանցություն չի լինի ասել, որ Թուրքիան միակ երկիրն է, որը կարող է միջնորդի դեր կատարել այս իրավիճակում։ Նույն Պուտինի հետ Արեւմուտքի առաջնորդների շփումները բոլորովին այլ բնույթ են կրում»,- ասել է Քալընը։

Միաժամանակ նա նշել է, որ նույնիսկ Ուկրաինայում բացահայտ անհանգստացած են Ռուսաստանի Դաշնության մոտալուտ ագրեսիայի վերաբերյալ պնդումներով։

«Ցանկացած պատերազմ ռիսկ և բեռ է, որը պետք է հնարավորինս հաշվարկել, այդ թվում՝ քաղաքական և տնտեսական հարթության վրա։ Շատ կարևոր է ձգտել նվազեցնել լարվածության ինտենսիվությունը և պատասխանել մի պարզ հարցի. ինչպիսի՞ն կլինի աշխարհաքաղաքական դասավորվածությունը Սառը պատերազմի ավարտից 30 տարի անց: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նպատակը, իմ կարծիքով, ոչ թե Ուկրաինան է, այլ սակարկությունն Արևմուտքի, հատկապես ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի հետ։ Ռուսաստանի Դաշնության և Արևմուտքի միջև առճակատման ֆոնին Թուրքիայի դիրքորոշումը շատ կարևոր է»,- ասել է Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր