Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել. պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ և անվերապահ ազատ արձակումը          Կապանում ահասարսուռ սպանության դեպք է բացահայտվել.սպանելուց հետո այրել է դիակը, հետո թաղել       Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին    

09 փետ 2022 10:33

«Այն, ինչ Պուտինի մտքում է, Լուկաշենկոյի լեզվի ծայրին է». Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանի գրառումը․ «Այն, ինչ Պուտինի մտքում է, Լուկաշենկոյի լեզվի ծայրին է, նա գռեհիկ խոսքերով Հայաստանին առաջարկել է մտնել միութենական պետության կազմի մեջ։ Փոխանակ դա քննարկեն, Մինսկի օդակայանի կեղտոտությունն են մատնացույց անում։ Վրաստանը և Ուկրաինան քանի տարի թակում են Եվրոմիության, ՆԱՏՕ-ի դռները, սակայն նրանց առաջ դուռ բացող չկա, Հայաստանը տնտեսապես, ռազմական առումով ամբողջովին կախված է Ռուսաստանից, 2020թ-ի աղետալի պատերազմից հետո այդ կախվածությունը շատ ավելի է մեծացել:
 
ԱՄՆ-ը Հարավային Կովկասում մեծ հետաքրքրություններ չունի, ժողովրդավար Եվրոպան Ադրբեջանից բնական գազ ստանալու ակնկալիքով 2 միլիարդ եվրո է հատկացնելու բռնապետական Ադրբեջանին, իսկ ո՞ւր է գնալու բնական պաշարներով ոչ այնքան հարուստ, բոլոր առումներով թուլացած Հայաստանը։ Մտածելու շատ բան կա, սակայն ազգս Լուկաշենկոյին վիրավորելով է զբաղված։ Խնկո Ապորը հիշեք՝ ուժեղի մոտ միշտ էլ թույլն է մեղավոր»։

Աղբյուրը` Ոսկան Սարգսյան

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր