Հունվարի 8-ին վթարային աշխատանքներով պայմանավորված կդադարեցվի բազմաթիվ հասցեների ջրամատակարարումը          Արագածոտնի թեմը հունվարի 8-ին հրավիրում է միասնական ժամերգության և աղոթքի       Հայրենադավը գտել է տիրադավներին, ողորմելին՝ խղճալիներին, անամոթը՝ անպատկառներին, անբարոյականը՝ բարոյազուրկներին, ճղճիմը՝ չնչիններին    

18 փետ 2022 18:18

Զելենսկին Դոնբասի առաջնագծում, որտեղ շարունակվում են ինտենսիվ հրետակոծությունները ,հանդիպել է ուկրաինացի զինծառայողներին

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այցելել է ուկրաինացի զինվորականների դիրքեր՝ Դոնբասի առաջնագծում, որտեղ շարունակվում են ինտենսիվ հրետակոծությունները, հաղորդում է Ուկրաինայի ղեկավարի գրասենյակի մամուլի ծառայությունը։

Զելենսկին ծանոթացել է Ուկրաինայի ԶՈՒ ստորաբաժանումներին փոխանցված նորագույն սպառազինությանը և ռազմական տեխնիկայի նմուշներին, որոնցից են FGM-148 Javelin և NLAW շարժական հակատանկային հրթիռային համակարգերը, M141 նռնականետերը, ինչպես նաև ծանոթացել է Ուկրաինայի ԶՈՒ-ի պատասխանատվության գոտում օպերատիվ-մարտավարական իրավիճակին, նշում է մամուլի ծառայությունը։
 
Զելենսկին զրուցել է զինծառայողների հետ, նվերներ է հանձնել և նույնիսկ ճաշել նրանց հետ։ Նա ասել է, որ հպարտանում է զինվորականներով, քանի որ նրանք «պահպանում են Ուկրաինայի անկախությունը» և «արժանի հակահարված են տալիս թշնամուն»։ Ինքնահռչակ ԼԺՀ-ում և ԴԺՀ-ում այդ օրը հաղորդել են շփման գծում իրավիճակի ուժեղ սրման մասին։ Հանրապետությունների ներկայացուցիչները հայտնել են, որ Ուկրաինան հակամարտությունը սրելու փորձեր է անում։ 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր