Շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում, բախվել է 4 մեքենա          Ալիևը փող է սկսում ծախսել Փաշինյանի ընտրարշավի ու նրա ընդդիմադիրներին «սևացնելու» համար       Ծառուկյանի տները սկսելու ենք վերադարձնել ժողովրդին, մինչև 2031 թ. սարի գլխի էն տունը պետք ա ծերերի խնամքի կենտրոն դառնա    

22 փետ 2022 12:44

Տեսանյութ.Բա մի հատ էլ տարեք Եռաբլուր ման տվեք.մինչև իրենց երեխաներին ու թոռներին մորթած ափսեով չմատուցեն իրենց՝ չեն հասկանալու

Մենք հյուրընկալ ազգ ենք, ո՞նց կարանք չհյուրընկալենք ադրբեջանցիներին․․․ ի՞նչ հյուրընկալության մասին է խոսքը, նման օրակարգ չպետք է լիներ, ո՞նց կարող է զինվորը սահմանին՝ նրանց գլխավերևով թուրքը գա մտնի Հայաստան ընդհանրապես՝ ասաց 44-օրյա պետերազմում զոհված զինծառայող Մխիթար Գալոյանի մայրը, որը մասնակցում է բողոքի ակցիային Մարզահամերգային համալիրի առջև, որտեղ տեղի են ունենում Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի հանձնաժողովների նիստերը՝ ադրբեջանցի երկու պատգամավորի մասնակցությամբ։

«Բա մի հատ էլ տարեք Եռաբլուր ման տվեք։ Չեմ ընդունում, ես իմ երեխու արյունը չեմ վաճառում, իսկ ովքեր էլ որ ուրախանում են, որ թուրքերը սահմանը բացելու են, պետք է առևտուր անեն, գումար է մտնելու Հայաստան, ես հավատացած եմ՝ մինչև իրենց երեխաներին ու թոռներին մորթած ափսեով չմատուցեն իրենց՝ չեն հասկանալու»,-ասաց զոհվածի մայրը։

Մանրամասն՝ տեսանյութում․


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր