Ապրիլի 29-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի          Շուտով կլսենք և Երասխի և միջանցքի հանձնման մասին.Փաստորեն նրա վրա կարված կոմպրոմատներն ամբողջ երկիրը պատանդ է դարձրել ու սա զիջելու է ամեն ինչ, ինչ պահանջեն       Տեսանյութ.Ապոկալիպսիս. ե՞րբ եւ ինչպե՞ս կկործանվի մոլորակը, ինչ վախճան է սպասվում երկիր մոլորակին    

22 փետ 2022 13:16

Թուրքը միլիարդավոր դոլարների հայցեր է ներկայացնելու Հայաստանի դեմ.բոլոր փաստաթղթերը պատրաստվել եւ ուղարկվել են միջազգային դատարաններ

Ադրբեջանը Հայաստանի դեմ միլիարդավոր դոլարների հայցեր է ներկայացնելու. Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է լրագրող Ոսկան Սարգսյանը։


«Ադրբեջանի ռազմական դատախազության հատուկ հետաքննությունների բաժնի վարիչ Էմիլ Թաղիեւը հայտարարել է, որ հայերի կողմից Խոջալուի (Իվանյան) «օկուպացիայի» պատճառած վնասը ավելի քան 170 միլիոն դոլար է։


Նա նշել է, որ Իլհամ Ալիեւի հանձնարարությամբ «ազատագրված շրջաններում» արտասահմանյան եւ տեղացի մասնագետների կողմից հաշվարկվում է պատճառված վնասը, հավելելով, որ այդ վնասի հատուցման հետ կապված բոլոր փաստաթղթերը պատրաստվել եւ ուղարկվել են միջազգային դատարաններ, բացի այդ, տուժածները անհատական կարգով դիմել են մարդու իրավունքների Եվրոպական դատարան։


Ամենայն հավանականությամբ, Հայաստանի կողմից խաղաղության պայմանագրի ստորագրումից, Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումից հետո Ադրբեջանը պատճառված վնասի հատուցման պահանջով միլիարդավոր դոլարների հայցեր է ներկայացնելու միջազգային դատարաններ։


Նախկինում Ադրբեջանը հայտարարել է «հայկական օկուպացիայի» պատճառած վնասների եւ Ադրբեջանի բնական ռեսուրսների անօրինական շահագործման վերաբերյալ Հայաստանի դեմ միջազգային ատյաններ հայցեր ներկայացնելու մասին»,-գրել է նա։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր