Մենք շուտով կիմանանք, թե ովքեր են եղել Crocus City Hall-ի ահաբեկչության պատվիրատուները. փորձագետ          Տեսանյութ.Արա, դուք վախեցած եք,Ճիշտ եք անում, որ վախենում եք.պահը մոտենում է.ինչ պլանավորել ենք, անելու ենք       Պուտինը հաջորդ հանդիպման ժամանակ Փաշինյանին ասել է. «Մենք զարմացած էինք, որ դուք այդպես որոշեցիք՝ ԼՂ-ն ճանաչել է Ադրբեջանի մաս    

26 փետ 2022 14:19

Մեզ համար պատուհան է բացվում․Արեւմուտքի հետ առճակատումից հետո ՌԴ-ն կարող է ճեղքել Կովկասի միջով տնտեսական պատուհանը

Կոշտ պատժամիջոցների եւ Ուկրաինայի հետ հարաբերությունների սրման պայմաններում կարելի է սպասել արեւմտյան ուղղությամբ առեւտրի եւ ներդրումների ոլորտում Ռուսաստանի համար հետագա սահմանափակումներ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց տնտեսական գիտությունների դոկտոր Կարեն Ադոնցը։

Այս առումով Ռուսաստանն անմիջապես կենտրոնացավ կովկասյան ուղղությամբ։ Մասնավորապես, նրա գործողությունները կապված կլինեն ճանապարհների ապաշրջափակման, ներդրումների ակտիվացման, նոր հնարավորությունների եւ տնտեսական ներուժի բացման հետ Իրանի, Պարսից ծոցի, Հնդկաստանի ուղղություններով։ Վերջինս շատ լուրջ նշանակություն ունի Մոսկվայի համար, քանի որ այստեղ լավ շուկա է բացվում արդյունաբերական արտադրանքի իրացման համար։  

Ռուսաստանի համար այս գիծն առաջնային նշանակություն կունենա։

«Եթե մենք կարողանանք ուժեղանալ տնտեսապես եւ օգտվել բացվող հնարավորություններից, ապա դա մեզ վրա դրական ազդեցություն կունենա:

Մեզ համար պատուհան է բացվում․ բոլորը զբաղված կլինեն տնտեսական եւ տրանսպորտային նախագծերով, Թուրքիան եւ Ադրբեջանը զգուշավոր կլինեն՝ կապված Ռուսաստանի ներկայության հետ։ Անվտանգության ամրապնդման տեսանկյունից սա լավ հնարավորություններ է ստեղծում, բայց դրա համար պետք է ռացիոնալ մոտեցում ցուցաբերել եւ ամեն ինչ ճիշտ հաշվարկել։ 

Նոր իրավիճակը ենթադրում է այլ տնտեսական քաղաքականություն՝ շատ ավելի ակտիվ եւ կոնսոլիդացված։ Բայց առայժմ բացի թուլությունից ոչինչ չենք տեսնում»,- նշեց փորձագետը։

Ինչ վերաբերում է Բաքվի եւ Մոսկվայի միջեւ կնքված հռչակագրին, ապա Ռուսաստանը պետք է հավասարակշռեր Թուրքիայի ազդեցությունը տարածաշրջանում, եւ, Ադոնցի խոսքով, հենց այսպես էլ արեց։  

«Հայաստանում եւ Ադրբեջանում Մոսկվայի քաղաքականությունը նոր ներդրումային հնարավորություններ է բացում։ Մեր դեպքում կարելի է խոսել պղնձի արտադրությունը զարգացնելու, ժամանակակից պղնձաձուլարան բացելու հեռանկարների մասին։ Սրա հիման վրա կարելի է զարգացնել նաեւ էլեկտրատեխնիկայի արտադրությունը։ Ե՛վ Ռուսաստանը, եւ՛ Իրանը կարող են դառնալ իրացման շուկա։ Հավանաբար, ներդրումներ կլինեն արտասահմանից։ Որոշակի ազդեցություն կունենա նաեւ ճանապարհաշինությունը»,- ընդգծեց տնտեսագետը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր