Ապրիլի 29-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի          Տեսանյութ.Տավուշում պայմանագրային զինծառայողներ են միացել պայքարին       Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք    

10 մար 2022 11:34

Ուկրաինական ուժերը հարձակվել են Չեռնոբիլի ԱԷԿ-ը սնուցող ենթակայանի վրա

Ուկրաինացի ազգայնականները հարված են հասցրել Չեռնոբիլի ԱԷԿ-ի էներգամատակարարումն ապահովող էլեկտրացանցային օբյեկտներին։ Տեղեկությունը ճեպազրույցի ժամանակ հայտնեց Ռուսաստանի պաշտպանության փոխնախարար Նիկոլայ Պանկովը։
Նրա խոսքով՝ դա նպատակաուղղված սադրանք է։ Ռուս մասնագետները օպերատիվ միջոցներ են ձեռնարկել պահեստային դիզելային-գեներատորային աղբյուրներին անցնելու համար։
«Ներկայումս ուկրաինական կողմն ամեն կերպ խուսափում է որևէ վերանորոգման-վերականգնողական աշխատանքների կազմակերպելուց։ Մեր կարծիքով՝ դա ևս մեկ անգամ հաստատում է ազգայնականների գործողությունների միանգամայն նպատակային ու սադրիչ բնույթը», - նշել է Պանկովը։
Ռուսաստանի Էներգետիկայի փոխնախարար Պավել Սորոկինի խոսքով՝ «շատ կարևոր է նշել, որ արդեն այս պահին բելառուսական կողմը օպերատիվ ռեժիմով մշակել է բելառուսական էներգահամակարգից մշտական սխեմայով էներգամատակարարման վերականգնման հարցը»:
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել։ Առիթ է դարձել այն, որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն օգնության խնդրանքով դիմել են ՌԴ-ին։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր