Ու քանի որ նա հայրենասեր մարդկանց անվանեց «շուն», ես էլ առաջարկում եմ՝ իրեն անվանեն «ատլախ»          Արդեն կան դիրքեր, որ հանձնվել են թուրքերին, 100 տոկոս 2 դիրք արդեն հանձնվել է,Կոթի գյուղում իրենց աշխարհազորայիններն են իջել       Տեսանյութ. Կիրանցեցի 96-ամյա Լենա տատիկն ուշաթափվեց.Հանգիստ կանգնած էինք, եկել են մեծ ուժերով՝ խփելով, քարշ տալով՝ տեղափոխել են մեքենա    

22 մար 2022 10:50

Ի տարբերություն դոլարի, առաջին հերթին եվրոն է փլուզվելու, առաջիկայում ևս ռուբլին ամրապնդվելու է . «Փաստ»

Հայաստանի առջև լուրջ մարտահրավերներ են ծառացած, որոնք հաղթահարելու, հետագայում ևս դիմագրավելու համար մենք չենք կարող շրջանցել ոչ թե միայն ռուս-ուկրաինական, այլև, առհասարակ, աշխարհում կատարվող գործընթացները: Այս մասին «Փաստի» հետ զրույցում նշել է տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Հայկ Ֆարմանյանը:

«Այսօր աշխարհակարգ է փոխվում: Մեզ մոտ շատ պաշտոնյաներ ունեն այն կանխակալ կարծիքը, թե շատ շուտով այս ամենը կավարտվի: Ըստ իս, սակայն, ստանդարտ հանգուցալուծում չի լինելու: Բացի այդ, այլևս չեն գործում դասական տնտեսագիտական կանոնները: Գործ ունենք ոչ ստանդարտ իրավիճակի հետ, որտեղ ոչ ստանդարտ լուծումներ են անհրաժեշտ: Մեզ համար շատ ավելի դժվար է լինելու այն իմաստով, որ նոր աշխարհակարգում մենք մեր տեղը գտնելու խնդիր ենք ունենալու: Այսօր Արևմուտքը, ԱՄՆ-ն նաև տոտալ տնտեսական պատերազմ են հայտարարել Ռուսաստանի նկատմամբ, որից ՀՀ-ն անմասն չի կարող մնալ:Նախ՝ ԵԱՏՄ անդամ ենք, մեր տնտեսական ամենախոշոր գործընկերը ՌԴ-ն է՝ ներդրումների շուրջ 40 տոկոս ծավալով, տարեկան մոտ 1 մլրդ դոլարի տրանսֆերտներով, արտահանման շուկայով և այլն: Մեզ համար, ըստ իս, ամենալուրջ խնդիրը պարենային անվտանգությունն է: Խոսքը, մասնավորապես, ցորենի մասին է, որը ստանում ենք ՌԴ-ից»,-ասաց մեր զրուցակիցը՝ հիշեցնելով, որ մինչև 44-օրյա պատերազմը Արցախից բավականաչափ ծավալով ներմուծվող ցորենն այլևս չկա:

«Հաշվի առնելով մեր սպառման ծավալները՝ օգոստոսից հետո լուրջ խնդիրներ ենք ունենալու: Դեռևս կորոնավիրուսով պայմանավորված ճգնաժամի փուլում մասնագետները, այդ թվում՝ նաև ես, շեշտել էինք պետական պահուստների անհրաժեշտության մասին: Առիթ եմ ունեցել հարցը բարձրացնել, բայց կառավարության ներկայացուցիչը օրենքի ստանդարտ դրույթներին հղում արեց, ինչի մասին ինքս լավ տեղեկացված եմ: Մինչդեռ հակաճգնաժամային կառավարումն այլ բան է ենթադրում. այսինքն, գործող օրենքը պետք է մոռանալ, շատ արագ նաև օրենսդրական փոփոխություններ ձեռնարկել ու կուտակել պարենի հսկայական պահուստներ:Հայաստանում այս ուղղությամբ որևէ քայլ չեմ տեսնում: Այսօր որևէ մեկը չի պատասխանում, թե օգոստոսից հետո ինչ խնդիրներ կունենանք: Երկրորդ խնդիրը քաղաքական է, ինչը կապ ունի նաև տնտեսության հետ: Խոսքն օր օրի մեզ մոտ տարածվող անթույլատրելի հակառուսականության մասին է: ՀՀ-ն այն երկիրը չէ, որտեղ կարող ենք մեզ հակառուսականության նման երևույթներ թույլ տալ: Սա պետք է կանխվի պետական մակարդակով: Այս խնդիրն, ըստ իս, ազգային անվտանգության սպառնալիք է: Եթե պետությունն ի վիճակի չէ ապահովել իր անվտանգությունը, այդ թվում՝ պարենային անվտանգությունը, իրավունք չունենք նման քայլեր թույլ տալ»,-նշեց Հ. Ֆարմանյանը:

Անդրադառնալով տարադրամի շուկային, կտրուկ տատանումներին՝ նա շեշտեց. «Մասնագետների մի մասը գտնում է, որ այս ամենի մեջ սպեկուլ յատիվ բնույթ կա: Սկզբում կար կարծիք, թե պարտվող կողմը Ռուսաստանն է լինելու:Այս իմաստով սպասումները, նաև սուբյեկտիվ ու օբյեկտիվ գործոնները չէին կարող չազդել ռուբլու արժեքի վրա, որը ռազմական գործողությունների առաջին փուլում կտրուկ արժեզրկվեց: Բայց Եվրոպայում տեսան ՌԴ-ի դիմագրավելու ռեսուրսները: Ու հաշվի առնելով Եվրոպական երկրների կախվածությունը ռուսական էներգակիրներից՝ օրեր անց ռուբլին ամրապնդվեց: Իսկ ռուսական ռուբլին և դրամը խիստ փոխկապակցված են: Եթե ՌԴ-ում ռուբլին արժեզրկվում է, դրամը ևս արժեզրկվում է, եթե ռուբլին արժևորվում է, դրամը ևս արժևորվում է»:

Տնտեսագետի խոսքով, ընդհանուր առմամբ, գործ ունենք դոլարակենտրոն համաշխարհային տնտեսության փլուզման հավանականության հետ. «Ամբողջ աշխարհն անցնում է չինական յուանով գնանշումների, ԵԱՏՄ-ի շրջանակներում էլ քննարկվում է ռուբլու գնանշումների անցնելու տարբերակը: Առաջիկայում, մեծ հաշվով, դոլարակենտրոն համաշխարհային տնտեսության փլուզմանն ենք ականատես լինելու: Սրանք երևույթներ են, որոնք, որպես գործոն, ազդում են ռուբլու ամրապնդման վրա: Բացի այդ, լուրջ վտանգի տակ է եվրոգոտին: Ի տարբերություն դոլարի, եվրոգոտին ավելի արագ կարող է փլուզվել, որովհետև Եվրոպան սեփական անվտանգ լոգիստիկ համակարգեր չունի՝ կապված էներգակիրների ու պարենի տեղափոխման հետ: Մի քանի նավահանգիստներ են: Եթե ՌԴ-ի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու միջոցառումները մի փոքր էլ շարունակվեն, չի բացառվում, որ Ռուսաստանը կարող է հարվածել նավահանգիստներին: Այդ դեպքում, ըստ իս, առաջին հերթին եվրոն է փլուզվելու»:

Հայկ Ֆարմանյանի կանխատեսմամբ, առաջիկայում ևս ռուբլին ամրապնդվելու է. «Ռուբլու արժևորման միտումներ կան. քանի որ դրամն ու ռուբլին փոխկապակցված են, դրամի ու ռուբլու համար ոչ ի վնաս միտումները կպահպանվեն»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր