ԵԿՄ Վանաձորի խորհուրդը իշխանությունից պահանջում է դուրս բերել ՀՀ տարածքում տեղակայված Ադրբեջանի ԶՈՒ-ն          Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին       Ապրիլի 25-ին, 24 ժամ կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը    

24 մար 2022 14:36

ՌԴ-ն ասում է՝ ռիսկ կա, որ կգան, ձեզնից ցորեն կտանեն, փակե՛ք սահմանը, որ ձեզ մատակարարում անենք․

ԵԱՏՄ երկրները այս պահին չունեն ապրանքերի դիֆիցիտ, պարենային անվտանգության խնդիր, որպես այդպիսին, չկա։ Այս մասին լրագողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

«Այլ բան է, եթե երկրներից ոմանք ինտենասիվ արտահանումներ անեն իրենց պաշարներից, ապա հնարավոր է, որ ունենանք։ Ռուսաստանը, տեսնելով այդ իրավիճակը, առաջարկել է բոլոր երկրներին փակել արտաքին կոնտուրները, այսինքն՝ փակել արտահանումը իրենց երկրներից, այդ պարագայում են իրենք պատրաստ արտահանել իրենց ամբողջ ծավալը։ Եթե բոլոր երկրները համաձայնվեն, ապա մենք ԵԱՏՄ–ի մակարդակով բոլոր սահմանները կփակենք, ներքին առևտուրը ամբողջությամբ կբացենք։ Բայց, եթե որոշ երկրներ, օրինակ՝ Ղազախստանը, որը ցորենի արտահանող է, հրաժարվի դա անել, ապա մենք հարցը կլուծենք երկկողմ ճանապարհով։ Կարծում եմ՝ մի քանի օրվա ընթացքում այդ հարցը կլուծվի»,– ասաց Քերոբյանը։

Նա նշեց, որ խոսքը առաջին հերթին գնում է առաջին անհրաժեշտության պարենային ապրանքների մասին։

«Ռուսաստանը մեզ էլ է ասում՝ ռիսկ կա, որ կգան, ձեր մոտից ցորեն կարտահանեն, փակե՛ք ձեր սահմանը, որպեսզի մենք կարողանանք անկաշկանդ ձեզ հետ առևտուր անել և ձեզ մատակարարում անել անհրաժեշտ ծավալնեով»,– ասաց նախարարը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր