Անդրանիկ Թեւանյանը 2 ամսով կալանավորվեց          Սամվել Կարապետյանի առաջարկն է Էջմիածինը դարձնել հատուկ քաղաք, Վատիկանի ու Երուսաղեմի նման       Ռուսաստանը պատրաստվում է «Օրեշնիկ» հրթիռով hարվածել Ուկրաինային    

28 մար 2022 16:00

ՌԴ-ն «Իսկանդեր»-ները մոտեցնում է Ուկրաինայի հետ սահմաններին. Ուկրաինայի ԶՈՒ ԳՇ

Ռուսաստանը Բելառուսում տեղակայված «Իսկանդեր» հրթիռային համակարգերը մոտեցնում է Ուկրաինայի հետ սահմաններին։ Այս մասին երկուշաբթի՝ մարտի 28-ին, հայտնել է Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը։


«Բելառուսի Հանրապետության Գոմելի շրջանում ֆիքսվել է «Իսկանդեր-Մ» արձակման կայանների տեղաշարժ Ուկրաինայի հետ պետական սահմանի ուղղությամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ։


Նաև Գլխավոր շտաբի ամփոփագրում հաղորդվում է, որ այժմ ռուսական զորքը հիմնական ուժերը կենտրոնացնում է գրաված բնագծերը պահելու և հարձակողական գործողությունների վերսկսմանը նախապատրաստվելու ուղղությամբ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր