Մոսկվան սպասում է Նիկոլ Փաշինյանին՝ ԵԱՏՄ գագաթնաժողովում          ՌԴ-ում տեսանյութ է տարածել . ո՞վ է ցանկապատից կախել մանկապարտեզի սանին       Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու հաղորդում է ներկայացվել ՀՀ գլխավոր դատախազություն    

01 ապր 2022 16:55

Զախարովան արձագանքել է ՌԴ բնակիչներին ապրանքներ վաճառելու Chanel-ի արգելքին. Ինչ կապ ունի Ռուսաստանի հակաֆաշիստական արշավն ու ֆրանսիական նորաձեւության տունը

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան արձագանքել է ավելի վաղ տարածված տեղեկություններին, որ ֆրանսիական Chanel ապրանքանիշի արտասահմանյան խանութներին արգելվել է ապրանքներ վաճառել Ռուսաստանում բնակվող գնորդներին։ Գրառումը հայտնվել է նրա թելեգրամյան ալիքում։

ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Մի շարք բլոգերներ այսօր գրեցին այն մասին, որ «Շանել» ապրանքանիշի պաշտոնական խանութները արտասահմանում հրաժարվել են իրենց արտադրանքը ցուցադրել Ռուսաստանի քաղաքացիներին։ Իբրեւ թե բուտիկների ցանցի ներսում գործող է որոշում, որը ստիպում է «Շանելի» հաճախորդներին ստորագրել պարտավորություն այն մասին, որ չեն տանելու իրենց գնած արտադրանքը Ռուսաստան։

Երեւի թե «մեծն Կոկոյի» ժառանգության կառավարիչները այդպիսով որոշել են միանալ «Ռուսաստանի չեղարկման» ռուաֆոբիական ակցիային։ Տարօրինակ է չէ։ Ինչ կապ ունի Ռուսաստանի հակաֆաշիստական արշավն ու ֆրանսիական նորաձեւության տունը։ Մենք պարզապես բացեցինք այն զգեստապահարանները, որտեղից ընկան դեռեւս չքայքայված 80-ամյա վաղեմության կմախքները։ Երկրորդ աշխարհամարտի տարիներին Կոկո Շանելը եղել է կոլաբորցիոնիստ եւ Երրորդ Ռեյխի գործակալ։ Լայնորեն հայտնի են նրա կապերը Ֆրանսիայի օկուպացիոն կառավարության հետ։ Նրա լավ բարեկան էր Հանս Գյունտեր ֆոն Դինկլագեն՝ Փարիզում գերմանական ներկայացուցչության կցորդը, ով պատասխանատու էր պրոպագանդայի համար։

Կոկո Շանելը՝ «Աբվերի փաստաթղթերում՝ լրտու F-7124, այնքան էր սրտակցում Փարիզի գերմանացի տերերին, որ մասնակցում էր Ռեյխի եր Բրիտանիայի միջեւ գաղտնի բանակցությունների կազմակերպմանը։ Պետք է ասել, որ գերմանացիները գնահատում էին Կոկոյին եւ թույլ էին տալիս ապրել ճոխության մեջ՝ «Ռիթցի» իր կեցավայրում, այն դեպքում, երբ հասարակ փարիզցիները հազիվ էին կարողանում ծայրը ծայրին հասցնել գերմանական օկուպացիայի եւ իրենց տնտեսության շահագործման պայմաններում։

Ավելին, նա ֆաշիստների հաշվին նաեւ իր կոմերցիոն հարցերն էր լուծում։ Մինչեւ պատերազմը նա վաճառել էր հայտնի «Շանել 5»-ի արտադրական հզորությունները ծագումով հրեա արդյունաբերողներին։ Նացիստներին խառնելով գործին, նա փորձում է այդ օծանելիքների վաճառքից ստացված հասույթի հանդեպ իրավունքները հետ բերել։ Ֆրանսիայի ազատագրումից հետո այդ ամենը նրան հիշեցրել են։ Նորաձեւության տունը չի սիրում այդ մասին շատ խոսել, սակայն Կոկոն պատերազմից հետո ձերբակալվել է, եւ հետո ազատ արձակվել Չերչիլի հովանավորությամբ, դե հա առանց Լոնդոնի ոնց կլիներ, եւ արտաքսվել է Ֆրանսիայից երկար տարիներ։ Ապրել է չեզոք Շվեյցարիայում։ Իսկ ահա այն, ինչ ընդգծում են կառավարիչները, այն է, որ «Շանել» նորաձեւության տան ավանդույթները անփոփոխ կերպով զորեղ են։

Այժմ արդեն դրանում որեւէ կասկած չկա։ Ինչպես բրենդի հիմնադրի մասին գրում է Խալ Վոգանը․ «Նացիստներն էին իշխանության եւ Շանելը ձգվում էր դեպի նա, ով իշխանության ղեկին է այդ պահին»։ Համակենտրոնացման ճամբարները, ռազմական հանցագործությունները, զանգվածային սպանությունները, ՍՍ-ն ու Գեստապոն բրենդին առանձնապես չէին հուզում։ Մենք շատ համբերատար եւ ամեն բան ներող երկիր ենք։ Մենք ներել ենք բոլորին եւ ամեն բան, շրջել ենք էջն ու ճանապարհ տվել ապագային։ Սակայն եթե այդ ճանապարհը շրջապտույտ է, մենք այդ արատավոր պտույտը կխզենք։ Իսկ ահա «Շանելը» կարող է վերադառնալ իր ակունքներին եւ ինչպես իր հիմնադիրը՝ աջակցի նացիզմը։ Սակայն այդ մասին հիմա իմանալու են բոլորը»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր