Պուտինը հաջորդ հանդիպման ժամանակ Փաշինյանին ասել է. «Մենք զարմացած էինք, որ դուք այդպես որոշեցիք՝ ԼՂ-ն ճանաչել է Ադրբեջանի մաս          Մարդը չի կարողացել անգամ արցախցիներին անվտանգ բենզին բաժանել, բայց հիմա խորհուրդ է տալիս Հայաստանին       Մենք շուտով կիմանանք, թե ովքեր են եղել Crocus City Hall-ի ահաբեկչության պատվիրատուները. փորձագետ    

26 ապր 2022 10:34

Թուրքական հասարակությունը բարեհամբույր չի վերաբերում հայկական հարցին, ինչին մեծապես նպաստում է Ադրբեջանը․ «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է․ «Քմծիծաղը դեմքին՝ «Գորշ գայլերի» նշանը Ուրուգվայի հայերին ցույց տված Չավուշօղլուն դարձյալ անկեղծացավ ապրիլի 24-ին՝ չթաքցնելով իր պետության իրական նպատակները: Մեկ անգամ եւս փաստելով, որ նրանց նպատակը մեկն է՝ վերացնել աշխարհի երեսից հայերին, որովհետեւ սա Թուրանի նշանն է: Մինչդեռ, չկա Թուրան, քանի դեռ հայերը կան:


Արդյոք Չավուշօղլուի տեսակետը կիսո՞ւմ են նաեւ «բարեկամության դարաշրջանին» պատրաստվող ինչպես թուրք քաղաքական գործիչները, այնպես էլ՝ շարքային տեղացիները: Այս եւ այլ հարցերի պատասխաններ ստանալու ակնկալիքով «Իրավունքը» զրուցել է «Գորշ գայլեր» (թուրքերեն` Bozkurtlar) ծայրահեղական կազմակերպության քաղաքական թեւը համարվող «Ազգայնական շարժում կուսակցության» (ԱՇԿ-MHP) անդամ, Թուրքիայում 2009 թվականին հիմնադրված «Կովկասյան ռազմավարական վերլուծությունների կենտրոնի» նախագահ, հասարակական-քաղաքական գործիչ Հասան Օքթայի հետ:


- Պարոն Օքթայ, Թուրքիայում տարբեր քաղաքական ուժեր տարբեր դիրքորոշումներ ունեն Հայաստանի հետ հարաբերությունների վերաբերյալ: Ինչպիսի՞ն են Թուրքիայում հանրային տրամադրություններն այս հարցի շուրջ: 44-օրյա արցախյան պատերազմից հետո ի՞նչ փոփոխություններ են կրել, եւ արդյոք Հայաստանի հետ հարաբերությունները բարելավելու հասարակական


- Պետք է անկեղծ լինեմ եւ տեղեկացնեմ, որ, ցավոք, թուրքական հասարակությունը բարեհամբույր չի վերաբերում հայկական հարցին, ինչին մեծապես նպաստում է Ադրբեջանը: Իսկ Ադրբեջանը շատ լավ է օգտագործում այդ ուժը, քանի որ շատ ազդեցիկ է Թուրքիայում: Որպես Կովկաս՝ մենք փորձում ենք բացատրել հայկական հարցի կարեւորությունը եւ հայ-թուրքական բարեկամության անհրաժեշտությունը երկու ժողովուրդների համար միաժամանակ:


- Պարոն Օքթայ, նախկինում, ինչպես գիտենք, եղել են Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերություններն առանց նախապայմանների կարգավորելու փորձեր, որոնք, սակայն, ձախողվել են: Ձեր կարծիքով, Թուրքիան ի՞նչ քայլեր պիտի անի, որպեսզի գործընթացը նորից չձախողվի:


- Թուրքիան սպասում է ռուսներին: Թուրքիան քայլեր կձեռնարկի Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ բանակցությունների արդյունքում: Բայց հստակ է, որ Թուրքիան, առանց որեւէ հիմնավորման, կբացի իր սահմանները Հայաստանի հետ: Թուրքիա-Հայաստան հարաբերությունները պետք է հաստատվեն առանց նախապայմանների: Հայաստանի հետ Թուրքիայի սահմանների փակման պատճառն անհետացել է, հիմա սահմանային դարպասները պետք է բացվեն, եւ նախապայմաններ չլինեն: 2009 թվականին բանակցությունները արգելափակվել են Ռուսաստանի կողմից: Հիմա էլ Ադրբեջանն է փորձում կանխել այս խաղաղ գործընթացը: Նախապայմանը ոչ մի կողմին ձեռնտու չէ, նախապայմանը ձեռնտու է խաղաղությունը խաթարել ցանկացողներին: Պետք է հաշվի առնել Հայաստանի մտահոգությունները, եւ Թուրքիան պետք է խաղաղություն հաստատի Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ: Թուրքիա-Հայաստան բանակցությունները պետք է շարունակվեն, եւ Ադրբեջանը պետք է մասնակցի այս խաղաղ գործընթացին»։


Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր