Երևանը դեռևս չի հաստատել Ալմաթիում Միրզոյան-Բայրամով հանդիպումը. Ղազախստանի ԱԳՆ          Կիրանց գյուղը ցանկացնում է բոլորին փոխանցել, որ իրենք որևէ մտադրություն չունեն գյուղը լքելու, գյուղից փախչելու       ՆԱՏՕ-ն ողջ կոալիցիայով պատերազմի է պատրաստվում. Ռուսաստանը կարող է հակամարտություն հրահրել հարևան երկրներում    

15 հուլ 2022 12:29

Յուրաքանչյուր չորրորդ կաթված տեղի է ունենում քնած ժամանակ. որոնք են ախտանշանները

Յուրաքանչյուր չորրորդ կաթված տեղի է ունենում քնած ժամանակ. այդ դեպքում շատ դժվար է լինում որոշել, թե երբ է սկսվել այն։


Կաթվածի դեպքում հատուկ նշանակություն ունի այն, թե որքան օպերատիվ է տուժած մարդն օգնություն ստանում. որքան արագ է այն ցուցաբերվում, այնքան ավելի ցածր է երկարաժամկետ հետեւանքների կամ մահվան ռիսկը։ Վիրաբույժ Եվգենի Շիրյաեւը «МедикФорум»-ի հարցազրույցում նշել է, որ բոլոր կաթվածների մոտ 25 տոկոսը տեղի է ունենում քնի մեջ։


«Քնի մեջ տեղի ունեցած կաթվածը անվանում են նաեւ «արթնանալու կաթված». մարդկանց մեծ մասը, որոնք դառնում են դրա զոհը, պառկում են քնելու նորմալ ինքնազգացողությամբ, բայց արթնանում են այդ վիճակի ախտանշաններով»,- նշել է բժիշկը։


Շիրյաեւը հիշեցրել է, որ կաթվածներն առաջանում են, երբ ուղեղը թթվածնի պակաս է ունենում։ Եթե արյան մատակարարումն ուղեղ սահմանափակվում է կամ կանգ առնում, գլխուղեղի բջիջները սկսում են մահանալ, ինչը կարող է հանգեցնել գլխուղեղի տրավմայի, հաշմանդամության եւ, գուցե, մահվան։


Բժիշկն ավելացրել է, որ հետազոտողները պարզել են որոշ գործոններ, որոնք ավելացնում են քնի մեջ կաթվածի առաջացման հավանականությունը՝ այն կաթվածի համեմատ, որը տեղի է ունենում այն ժամանակ, երբ մարդն արթուն է։ Այդ գործոններն են.


Տարիքը
Քնի քրոնիկական խախտումները
Արյան բարձր ճնշումը
Խոլեստերինի բարձր մակարդակը
Ծխելը։
Շիրյաեւն ընդգծել է, որ քնի մեջ կաթված ստանալու հակումը զգալիորեն մեծանում է, եթե մարդը տառապում է քնի ափնոեով՝ վիճակ, որի դեպքում քնածի շնչառությունը քանիցս կանգ է առնում գիշերվա ընթացքում։


Բժշկի խոսքով՝ կաթվածի այս տեսակն ունեցող մարդիկ կարող են արթնանալ հետեւյալ ախտանշաններով.


Թմրած դեմքի զգացողություն, հաճախ՝ միայն մի կողմից
Մի ձեռքի կամ ոտքի թուլություն
Խոսելու դժվարություներ
Գլխապտույտ
 Տեսողության խանգարում
 Գիտակցության խառնափնթորություն
Անմիզապահություն։
Բժիշկը նշել է, որ չափազանց կարեւոր է, որպեսզի մարդիկ արթնանալուց հետո դիմեն բուժօգնության համար, եթե վերը թվարկված ախտանշաններից որեւէ մեկն են նկատել, քանի որ նրանց կարող է շտապ բուժում անհրաժեշտ լինել։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր