Ապրիլի 29-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի          Շուտով կլսենք և Երասխի և միջանցքի հանձնման մասին.Փաստորեն նրա վրա կարված կոմպրոմատներն ամբողջ երկիրը պատանդ է դարձրել ու սա զիջելու է ամեն ինչ, ինչ պահանջեն       Տեսանյութ.Ապոկալիպսիս. ե՞րբ եւ ինչպե՞ս կկործանվի մոլորակը, ինչ վախճան է սպասվում երկիր մոլորակին    

29 հուլ 2022 14:05

Տեսանյութ.Այստեղ այլ բան է կատարվում ու ի վնաս ՀՀ-ի. Եթե խոսքը ուղիների ապաշրջափակման մասին է, ինչո՞ւ են Լաչինով անցնող գործող ճանապարհը դուրս դնում գործընթացից

ՀՀ իշխանությունները խոսում են ապաշրջափակման կարեւորության, հաղորդակցության ուղիների ազատականացման մասին, հետեւաբար, եթե խոսվում է անգամ տասնամյակներ փակ ճանապարհները բացելու մասին, ո՞րն է տրամաբանությունը նոր ճանապարհներ կառուցելու: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը՝ անդրադառնալով Լաչինը շրջանցող նոր ճանապարհի կառուցմանը:


Նշենք, որ նոր ճանապարհի կառուցման աշխատանքներն արդեն սկսվել են նաեւ ՀՀ տարածքում, որն սկսվում է Սյունիքի Տեղ եւ Կոռնիձոր գյուղերից եւ հասնում մինչեւ Արցախի Հին շեն, Նոր Շեն գյուղեր:


«1992-ին հին ճանապարհը, ըստ էության չկար, կային փոսեր, որոնց պետք էր շրջանցել: Այդ ճանապարհը վերականգնվել է աշխարհասփյուռ հայերի ջանքերով: Հիմա երբ ասում ես, որ պետք է խաղաղության դարաշրջան սկսվի, եթե նույնիսկ նախնական փուլում ինչ-որ խոսակցություններ ես ունեցել նոր ճանապարհներ կառուցելու մասին, ինչո՞ւ ես գործող ճանապարհը դուրս դնում այդ գործընթացից: Սա տրամաբանության իսպառ բացակայություն է:


Հենց սկզբից պետք էր ասել՝ ձեր տարածքներում ինչ ուզում եք, արեք, մենք էլ մեր տարածքներում ինչ ուզում ենք՝ կանենք: Երեւի մերոնք դեռ ինչ-որ տրամաբանություն ունեն, որ ասում են՝ մենք խոսում էինք ճանապարհները բոլորի համար մատչելի դարձնելու մասին, ի՞նչ կարիք կա նոր ճանապարհ կառուցելու: Ալիեւը քնից զարթնեց, ասաց՝ նոր ճանապարհ ենք կառուցում, եթե մենք էլ ենք նոր ճանապարհ կառուցում, այսինքն՝ մենք մնում ենք թշնամի՞: Եթե մնում ենք թշնամի, ինչո՞ւ ես կեղծ խաղաղասիրական կոչերով հանդես գալիս, ում ես ուզում խաբել: Ինձ համար ակնհայտ է, որ անմաքուր, անառողջ դրսեւորումներ կան այս ամենի հետեւում»,-ասաց Հայրիկյանը:


Ինչ վերաբերում է նրան, թե դա ինչ կարող է փոխել ռազմավարական առումով, ԱԻՄ նախագահն ասաց. «Ռազմավարական առումով ինչ կորցնելու էինք, արդեն կորցրել ենք: Կորցրել ենք ոչ թե պատերազմի, այլ իշխանությունների պարտվողական տրամադրությունների պատճառով: Հայ զինվորը կռվում էր, Հայաստանում կար զգալի ներուժ, ավելի ծանր վիճակում չէինք, քան Սարդարապատից առաջ: Ու հանկարծ մի խրտվիլակ որոշում է հայ ազգի փոխարեն, որ մենք ուզում ենք բարիդրացիական հարաբերություններ հարեւանների հետ: Շատ բարի, բայց դրա համար պետք է ժամ առաջ գերիներին ազատ արձակեն: Դրա համար այն ճանապարհները, որոնցով մենք երթեւեկում ենք, պետք է թույլ տաք ազատ երթեւեկենք: Այն ճանապարհները, որոնցով դուք կցանկանաք երթեւեկել, մենք թույլ կտանք երթեւեկել, բայց այնպես, ինչպես վրացին Հայաստան մուտք գործելիս անցնում է մաքսակետով եւ ենթակա է ՀՀ օրենքներին, նույնկերպ հայը Ադրբեջանում կենթարկվեր Ադրբեջանի օրենքներին, իսկ ադրբեջանցին Հայաստանում կենթարկվեր մեր օրենքներին: Բայց այստեղ այլ բան է կատարվում ու ի վնաս Հայաստանի»,-ասաց Հայրիկյանը:


Նրա խոսքով, մեր հակառակորդներին հաջողվեց շատ բաներ իրականություն դարձնել մեր իշխանությունների ապաշնորհության պատճառով. «Արդեն օրինականացավ, որ Նախիջեւանը Ադրբեջան է: Թուրքիան էլ մեծ հաջողության հասավ, արդեն հայ-թուրքական հակամարտություն չկա, իսկ առաջ ընդամենը ասում էր՝ ադրբեջանցիներին մի նեղացրեք: Մեզ բարոյահոգեբանորեն կոտրեցին, ոչնչացրին որպես քաղաքական միավոր միջազգային հանրության աչքի առաջ, ու այդ պայմաններում նոր ճանապարհ կառուցելը ընդհանուր երեւույթների մեջ 10-րդական հարց է:


Երբ մեկը խրոխտաբար ասում է՝ մենք չենք հանձնի Աղավնոն: Մտածում ես՝ դո՞ւ ես հանձնող-չհանձնողը: Հանձնողները վաղուց Հայաստանի գլխավոր արժանիքն են հանձնել՝ արժանապատվությունը, միջազգային հանրության կողմից հարգանքի արժանանալու հնարավորությունը: Աղավնոն մինչեւ 1992-ը եղել է Ադրբեջանի կազմում: Երբ սրանք խոսում են այն ժամանակվա Ադրբեջանը որպես սրբություն ներկայացնելու դիրքերից եւ չեն ասում, որ այն ժամանակվա Ադրբեջանի սահմանները գծվել են ցեղասպանությունը ավարտին հասցնելու մտադրությամբ եւ Հայաստանի ներուժը ոչնչացնելու նկատառումով: Այդ սահմանները միջազգային իրավունքին համապատասխան չեն»,-ընդգծեց ԱԻՄ նախագահը:


Նա անդրադարձավ Ալիեւի հայտարարությանը, թե Զանգեզուրը 1920-ին է տրվել Հայաստանին. «Երբ Սովետական Ադրբեջանը ստեղծված էր, Ռուսաստանը Հայաստանից խնդրեց, որ 11-րդ բանակի զորքերը մտնեն Արցախ, Զանգեզուր եւ Նախիջեւան: Ինչո՞ւ էր Հայաստանից խնդրում, որովհետեւ դրանք Հայաստանի տիրապետության տակ էին: Հիմա Ալիեւն ասում է՝ 20 թվականին տրվեց հայերին: Այսինքն Ադրբեջանի՞նն է, եւ պատասխան տվող չկա: Սա եւ անիրազեկություն է, եւ վախերով ապրող մարդու մոտեցում»:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր