Մենք շուտով կիմանանք, թե ովքեր են եղել Crocus City Hall-ի ահաբեկչության պատվիրատուները. փորձագետ          Տեսանյութ.Արա, դուք վախեցած եք,Ճիշտ եք անում, որ վախենում եք.պահը մոտենում է.ինչ պլանավորել ենք, անելու ենք       Պուտինը հաջորդ հանդիպման ժամանակ Փաշինյանին ասել է. «Մենք զարմացած էինք, որ դուք այդպես որոշեցիք՝ ԼՂ-ն ճանաչել է Ադրբեջանի մաս    

17 սեպ 2022 13:20

Ինչո՞ւ Ղազախստանում խաղաղապահներ գնացին, բայց ՀՀ չեն գնա.Ինչո՞ւ բելառուս զինվորականները չեն գնա Հայաստանը պաշտպանելու

Գերմանական «Դոյչե Վելե»( DW) պարբերականը ծավալուն հոդվածում վերլուծել է ՀԱՊԿ-ի գործողությունները  ՀՀ-ի վրա Ադրբեջանի գործադրած ագրեսիայի ժամանակ:


«Հայաստանը ՀԱՊԿ-ից օգնություն է խնդրել Ադրբեջանի հետ հակամարտության պատճառով: DW-ն փորձագետներից պարզել է, թե իրականում ինչի վրա կարող է հույս դնել Երևանը ինչպես կազմակերպությունից, այնպես էլ առանձին Բելառուսից։


Հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը շարունակում է լարված մնալ, թեև այս պահին, ինչպես սեպտեմբերի 16-ին կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, «համեմատաբար հանգիստ» է։ Մինչդեռ սեպտեմբերի 13-ի գիշերը Ադրբեջանի և Հայաստանի զինվորականների միջև տեղի ունեցած բախումների ընթացքում, ըստ պաշտոնական տվյալների, զոհվել է 135 հայ և 71 ադրբեջանցի զինծառայող։


Սեպտեմբերի 15-ին Երևանը հայտարարեց Բաքվի հետ զինադադարի հասնելու մասին։ Դրանից առաջ Փաշինյանը դիմել էր ՀԱՊԿ-ին, որի անդամ է նաև Բելառուսը։ Եվ եթե 2022 թվականի հունվարին Ղազախստանում զանգվածային բողոքի ցույցերի և անկարգությունների ժամանակ Ալեքսանդր Լուկաշենկոն Ալմաթի խաղաղապահներ ուղարկելու նախաձեռնողներից մեկն էր, ապա Ադրբեջանի հետ հակամարտության դեպքում Հայաստանը դժվար թե կարողանա հույս դնել Մինսկի իրական աջակցության վրա…


Սեպտեմբերի 13-ի ռազմական գործողություններն այս անգամ ոչ թե Լեռնային Ղարաբաղի, այլ Հայաստանի տարածքում էին…


Ուստի Հայաստանի իշխանությունները դիմել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ), որի կանոնադրության մեջ ասվում է, որ համաձայնագրին մասնակցող երկրներից մեկի վրա հարձակման դեպքում մյուս մասնակիցները, այս պետության խնդրանքով, «անհապաղ տրամադրում են անհրաժեշտ օգնություն, այդ թվում՝ ռազմական»։ ՀԱՊԿ միացյալ շտաբի օպերատիվ խումբն արդեն ժամանել է Հայաստան։ Նրա ղեկավար Անատոլի Սիդորովն ասել է. «խաղաղապահ զորամիավորում ուղարկելու մասին խոսք չկա»։


«ՀԱՊԿ-ն ավելի շատ ծես է»,-կարծում է անվտանգության փորձագետ, Belarus Security Blog-ի վերլուծական կենտրոնի ղեկավար Անդրեյ Պորոտնիկովը։


Մայիսի 16-ին կայացած կազմակերպության գագաթնաժողովում վարչապետ Փաշինյանը քննադատել էր ՀԱՊԿ-ի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղում պատերազմի ժամանակ և ՀԱՊԿ անդամ երկրների համար խնդրահարույց է համարել Ադրբեջանին զենք վաճառել, որը 2020 թվականին Լեռնային Ղարաբաղում փաստացի օգտագործվեց բելառուսական և ռուսական արտադրության զինատեսակներ՝ հրետանի և բազմակի օգտագործման հրթիռային համակարգեր…


«Երբ ասում ենք ՀԱՊԿ, առաջին հերթին նկատի ունենք Ռուսաստանը: Չեմ կարծում, որ Հայաստանի իշխանությունները լրջորեն սպասում էին, որ բելառուսական կամ ղազախական զորքերը կպաշտպանեն Հայաստանը»,-ասում է Երևանի Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը և հավելել. «Ռուսաստանը զբաղված է ուկրաինական պատերազմով, նա Կովկասի համար ժամանակ չունի: Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում ռուսական զորքերը չեն բավականացնում, որպեսզի լրջորեն մասնակցեն ռազմական գործողություններին, կան աջակցության քաղաքական ձևեր՝ հայտարարություններ, բանակցային գործընթաց, որոնք արդեն ընթացքի մեջ է, հաճախ սա բավարար չէ, բայց դժվար թե կարելի է ավելիի վրա հույս դնել»:


«ՀԱՊԿ-ը կարող է ծիսական հայտարարություն ընդունել, բայց փաստ չէ, որ նույնիսկ դա կստացվի»,-ասում է Անդրեյ Պորոտնիկովը և հավելում. «Ուզում եմ ուշադրություն դարձնել, թե ինչ ձևաչափով է անցկացվել ՀԱՊԿ արտահերթ գագաթնաժողովը (սեպտեմբերի 13.): Շատ երկրներից կային պետությունների կամ կառավարությունների ղեկավարներ, և միայն Բելառուսից՝ Անվտանգության խորհրդի ղեկավարը, որը ֆորմալ առումով գործառույթներ չունի արտաքին քաղաքականության ոլորտում։ Սա Մինսկի խորհրդանշական ժեստն է, որ ցանկացած որոշում, որն առնչվում է Հայաստանին ՀԱՊԿ-ից կոնկրետ ռազմական օգնություն ցուցաբերելուն կարգելափակվի, քանի որ բոլոր որոշումներն ընդունվում են կոնսենսուսով»…


ՀԱՊԿ կանոնադրության համաձայն՝ կազմակերպության նպատակներից մեկն է հավաքական հիմունքներով պաշտպանել անդամ երկրների տարածքային ամբողջականությունը՝ առաջնահերթությունը տալով քաղաքական միջոցներին:


Ինչո՞ւ Ղազախստանում խաղաղապահներ գնացին, բայց Հայաստան չեն գնա:


ՀԱՊԿ-ի պատմության մեջ եղել է խաղաղապահ կոնտինգենտի կիրառման միակ դեպքը. 2021 թվականի հունվարին Բելառուսից, Ռուսաստանից, Ղրղզստանից, Տաջիկստանից և Հայաստանից խաղաղապահներ ուղարկվեցին Ղազախստան, որտեղ զանգվածային բողոքի ցույցերը վերածվել էին անկարգությունների։ Այս որոշումը հավանության է արժանացել Նիկոլ Փաշինյանի կողմից (այն ժամանակ նա ՀԱՊԿ Անվտանգության խորհրդի նախագահն էր), թեև ինքը իշխանության է եկել փողոցային ցույցերի արդյունքում։


Խաղաղապահ զորախումբը բելառուսական բանակում ձևավորվում է 2000-ականներից, նրա կազմում ընդգրկված են միայն պայմանագրային զինծառայողներ երկու բրիգադներից՝ ՆԳՆ ներքին զորքերի SOBR-ից և հատուկ գործողությունների ուժերի 103-րդ բրիգադից։ Խաղաղապահների ստույգ թիվը չի հաղորդվում։ Բելառուսից Ղազախստան են ուղարկվել Վիտեբսկի դեսանտայինները։ Նրանք կատարել են կարևոր ռազմական և ենթակառուցվածքային օբյեկտների պաշտպանության խնդիրը։


«Ղազախստանի իրավիճակը չի կարելի համեմատել հայ-ադրբեջանական հակամարտության հետ»,-բացատրում է Ալեքսանդր Իսկանդարյանը՝շեշտելով. «Այնտեղ իշխող վարչակարգին սպառնացող վտանգ կար, բայց այստեղ երկու բանակների միջև զինված առճակատում է: Քաղաքական իմաստով Ուկրաինայում պատերազմի ֆոնին ռազմական միջամտությունը Ռուսաստանին նպատակահարմար չէ: Ավելին՝ Ռուսաստանն իր շահն ունի և՛ Հայաստանում, և՛ Ադրբեջանում, և Ռուսաստանի Դաշնության դիրքորոշումը որոշիչ նշանակություն ունի: Իհարկե, դա դժգոհություն է առաջացնում հայ հասարակության մեջ, որը հույս ունի, որ եթե դաշնակից կա, ապա նա անպայման կօգնի: Իրականում դա միշտ չէ, որ այդպես է լինում»:


Հոդվածն ամբողջությամբ հասանելի է DW-ի կայքի այս հղումում:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր