Պուտինը հաջորդ հանդիպման ժամանակ Փաշինյանին ասել է. «Մենք զարմացած էինք, որ դուք այդպես որոշեցիք՝ ԼՂ-ն ճանաչել է Ադրբեջանի մաս          Մարդը չի կարողացել անգամ արցախցիներին անվտանգ բենզին բաժանել, բայց հիմա խորհուրդ է տալիս Հայաստանին       Մենք շուտով կիմանանք, թե ովքեր են եղել Crocus City Hall-ի ահաբեկչության պատվիրատուները. փորձագետ    

29 սեպ 2022 14:31

Ո՞ր երկրները Պուտինին հետ կպահեն Ուկրաինային միջուկային հարվածից

Ջո Բայդենի վարչակազմում եւ դրանից դուրս կոչեր են հնչում ներգրավել Չինաստանին եւ Հնդկաստանին՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի վրա ճնշումն «ուժեղացնելու համար»՝ ազդարարելով, որ նույնիսկ սահմանափակ միջուկային հարվածն Ուկրաինայի վրա կարող է կտրել Ռուսաստանի այն մի քանի գլոբալ փրկող կապերը, որոնք դեռ մնացել են, գրում է Politico-ն։

«Նրանք կարող էին հայտնել պարոն Պուտինին, թե որքան աղետալի վատ գաղափար կլիներ միջուկային զենքի ցանկացած օգտագործում,- ասել է ամերիկացի պաշտոնյան:- Նրանք պետք է դա անեն: Հուսով եմ, որ նրանք կանեն դա»,- հավելել է նա:

Պետքարտուղարության բարձրաստիճան պաշտոնյան հայտարարել է, որ ամերիկացի դիվանագետները ճնշում են գործադրում տարածաշրջանում Ռուսաստանի բարեկամների եւ թշնամիների վրա, որպեսզի ստիպեն Պուտինին չընտրել միջուկային ճանապարհը:

«Հնդխաղաղօվկիանոսյան տարածաշրջանի երկրների՝ դաշնակիցների, գործընկերների կամ այլ երկրների հետ մի շարք զրույցներում մենք ընդգծել ենք Ուկրաինայում միջուկային զենքի կիրառման դեմ միասնական գործողությունների կարեւորությունը»,- ասել է պաշտոնյան:

Մինչդեռ Բայդենի վարչակազմը պայքարում է, որպեսզի ՄԱԿ-ը քայլեր ձեռնարկի Ռուսաստանի դեմ: Ճանապարհներից մեկը ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը շրջանցելով, որտեղ Ռուսաստանը վետոյի իրավունք ունի, բանաձեւ ընդունումն է, որը դատապարտում է «Արեւելյան Ուկրաինայի մեծ մասի բռնակցման» Մոսկվայի պլանները եւ կոչ է անում Ռուսաստանին «դուրս բերել իր բոլոր զորքերը», հայտարարել են ԱՄՆ ներկայացուցիչները։

Պաշտոնյաները քննարկում են ՄԱԿ-ի կանոնադրության քիչ հայտնի դրույթն օգտագործելու հարցը, որը ղեկավար մարմինն օգտագործել էր նաեւ 1950-ին՝ Հարավային Կորեայի վրա Հյուսիսային Կորեայի հարձակումից հետո:

Սակայն ԱՄՆ պաշտոնյաները կարծում են, որ Պուտինի դիրքորոշումը փոխելու ամենախոստումնալից ուղիներից մեկը Չինաստանի նախագահ Սի Ծինփինին եի Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիին ներգրավելն է, որոնք, ԱՄՆ-ի եւ Եվրոպայի ներկայիս եւ նախկին պաշտոնյաների կարծիքով, զգալի ազդեցություն ունեն Պուտինի վրա:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր