Ինչո՞ւ են կանայք դեպրեսիայով ավելի հաճախ հիվանդանում
Մասնագետների կարծիքով կա վատ կանխատեսում, որ 21-րդ դարի 30- ականներին
հիվանդությունների շարքում առաջին տեղում դեպրեսիան և դրա հետ կապված այլ հիվանդությունները:
Ու հիմա, մարդկությունը թևակոխել է մի ժամանակաշրջան, որ մարդն իր կյանքի ընթացքում,
ուզի՝ թե՝ չուզի, ունենում է դեպրեսիվ խանգարումներ:
Թեմայի շուրջ զրուցեցինք Թիվ
երկու բուժմիավորման բժիշկ, նյարդաբան Սիրանուշ
Ասատրյանի հետ:
- Բժշկուհի, որո՞նք են դեպրեսիայի առաջացման պատճառները:
- Դեպրեսիայի առաջացման հիմքում ընկած են ինչպես ֆիզիկական, այնպես էլ հոգեբանական գործոնները: Այն կարող է առաջանալ նաև որոշ դեղորայքների երկարատև օգտագործումից: Երբեմն՝ կլիմայից, արևի ճառագայթների պակասը նույնպես կարող է բերել դեպրեսիայի: Պատճառ կարող են հանդիսանալ որոշ սոմատիկ հիվանդությունների դրսևորում՝ ինչպես նյարդաբանական, այնպես էլ ոչ՝ նյարդաբանական: Ոչ նյարդաբանականն առավել հանդիպում է էնդոկրին հիվանդությունների ժամանակ,
առավելապես հիպոթիրեոզի դեպքում, քանզի հիպոթիրեոզով տառապող ամեն յոթերորդի մոտ հանդիպում
է դեպրեսիա:
- Ովքե՞ր են հաճախ հիվանդանում դեպրեսիայով:
- Ավելի հաճախ կանայք, քան՝ տղամարդիկ: Թե ինչո՞ւ կանայք, մինչև հիմա լիարժեք պարզաբանված չէ, ըստ որոշ հեղինակների,
այն կապված է հորմոնալ, վերարտադրողական, գենետիկ գործոնների հետ: Ավելի հաճախ, դեպրեսիան
դրսևորվում է երկարատև կամ հանկարծակի սթրեսի,
խրոնիկ հիվանդությունների, վնասակար սովորությունների
ֆոնի վրա:
- Ի՞նչ միջոցներով է հնարավոր կանխարգելել
դեպրեսիվ երևույթները:
- Դեպրեսիան կանխարգելելու
համար անհրաժեշտ է պահպանել հոգեկան հավասարակշռությունը, օգտակար է պոզիտիվ մտածելակերպը, շատ կարևոր է ճիշտ ձևով պայքարել սթրեսային գործոնների դեմ: Կանխարգելիչ
միջոցներից է նաև Առողջ ապրելակերպը: Պետք է ճիշտ կազմակերպել օրվա և հանգստի ռեժիմը՝
քնի ռեժիմի կարգավորում, ճիշտ սննդակարգը, ֆիզիկական աշխատանքը, սպորտը, մաքուր օդը,
արևի ճառագայթները, որոշ դեղորայքների կիրառման սահմանափակումը և այլն:
- Ի՞նչպես կարելի է բուժել այս հիվանդությունը:
- Առաջին հերթին, պետք է պարզել դեպրեսիայի պատճառը: Բուժումը կախված
է դեպրեսիայի տեսակից՝ առաջնայի է, թե՞ երկրորդային: Ապա պետք է նկատի ունենալ ծագումը՝
էնդոգեն է (ներածին), թե՞ փսիխոգեն (հոգեբանական
ծագում ունեցող): Էնդոգենի դեպքում բուժման մեջ պետք է օգտագործել հակադեպրեսանտներ, իսկ փսիխոգենի դեպքում, բացի հակադեպրեսանտներից,
նաև՝ հոգեթերապիա:
Զրուցեց՝ Իրինա Սարգսյանը