Մենք շուտով կիմանանք, թե ովքեր են եղել Crocus City Hall-ի ահաբեկչության պատվիրատուները. փորձագետ          Տեսանյութ.Արա, դուք վախեցած եք,Ճիշտ եք անում, որ վախենում եք.պահը մոտենում է.ինչ պլանավորել ենք, անելու ենք       Պուտինը հաջորդ հանդիպման ժամանակ Փաշինյանին ասել է. «Մենք զարմացած էինք, որ դուք այդպես որոշեցիք՝ ԼՂ-ն ճանաչել է Ադրբեջանի մաս    

14 նոյ 2022 13:16

ԱԹՍ-ների լավագույն օրինակները հաստատ ռուսականը չեն, ամբողջ աշխարհում ավելի լավ արտադրանքներ կան․ ՔՊ-ական պատգամավորը՝ զենք գնելու մասին

Զենքի գնման գործընթացի հետ կապված ինչքան քիչ խոսենք, այնքան այդ գործընթացը հաստատ ավելի շուտ կլինի։ Այս մասին լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Հնդկաստանից զենք գնելու մասին տարածված տեղեկություններին, ասաց ՔՊ-ական պատգամավոր Արմեն Խաչատրյանը։


«Պետք չէ այդքան փորձել լուսաբանել՝ զենքը որտեղ հասավ, ինչ զինտեխնիկա եկավ, հասկանում եմ՝ թեման գաղթակղիչ է բոլորի համար։ Այո, ակտիվ իրականացվում են զենքի ձեռքբերման գործընթացներ, այդ քննարկումները տարվում են մի շարք երկրների հետ, այն երկրների հետ, որոնք մեզ պատրաստ են տալ այն, ինչի կարիքը ունենք, հաստատ այդ ուղղությամբ միջոցառումներ են իրականացվելու։ Այն, որ այս պահին մեզ օդ ու ջրի պես զենք է անհաժեշտ, քննարկման ենթակա չէ»,- ասաց պատգամավորը։


Անդրադառնալով այն հարցին, թե որ երկրներից է անհրաժեշտ ձեռք բերել զինամթերք, Խաչատրյանը ասաց․


«Իհարկե, ռուսական զենքը կազմում է մեր ռազմական հնարավորությունների գերակշիռ մասը և կան լավ զինատեսաներ, որոնք արդարացրել են իրենց, բայց զինատեսակներ կան, որ պետք է ձեռք բերվեն այլ երկրներից, այսօր ԱԹՍ-ների լավագույն օրինակները հաստատ ռուսականը չեն, ամբողջ աշխարհում ավելի լավ արտադրանքներ կան, քան Ռուսաստանինն է»։


Խաչատրյանը ընդգծեց, որ Հայաստանի ապագան տեսնում է ռազմարդյունաբերական երկիր լինելու մեջ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր