Ամիրյան փողոցում Տոյոտա մակնիշի ավտոմեքենա է պայթել, կան տուժածներ          Արցախի էջը փակված չէ, մեր պայքարը ոչ թե պատերազմի, այլ արդարության և խաղաղության համար է       Այստեղ հանգչող մարդիկ զոհվել են հանուն Արցախի, բայց այսօր իրենց հարազատները, հազարավոր արցախցիներ համարվում են փախստական իրենց հայրենիքում    

07 հուն 2023 16:34

Դոնբասում այժմ ամենադաժան մարտերն են ընթանում.Ռուս-ուկրաինական պատերազմն առաջիկա ամիսներին չի ավարտվի

Վաշինգտոնն Ուկրաինային է տրամադրել 3 մլրդ դոլարի ռազմական աջակցության հերթական փաթեթը։ Սպիտակ տան ներկայացուցիչ Ջոն Քիրբին հայտարարել է, որ օգնությունը տրամադրելիս ամերիկյան կողմը հաշվի է առել Դոնբասում ռազմական գործողությունների առանձնահատկությունները, որտեղ այժմ ամենադաժան մարտերն են ընթանում:


Նրա խոսքով՝ Դոնբասի լանդշաֆտային պայմաններում ուկրաինական զինվորականներին կարող են օգնել «Բրեդլի» հետևակի մարտական մեքենաները և ինքնագնաց հաուբիցները։


Փաթեթը ներառում է նաև «երկիր-օդ» դասի հրթիռներ: Քիրբին նաև կարծիք է հայտնել, որ ռուս-ուկրաինական պատերազմն առաջիկա ամիսներին չի ավարտվի:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր