Մենք շուտով կիմանանք, թե ովքեր են եղել Crocus City Hall-ի ահաբեկչության պատվիրատուները. փորձագետ          Տեսանյութ.Արա, դուք վախեցած եք,Ճիշտ եք անում, որ վախենում եք.պահը մոտենում է.ինչ պլանավորել ենք, անելու ենք       Պուտինը հաջորդ հանդիպման ժամանակ Փաշինյանին ասել է. «Մենք զարմացած էինք, որ դուք այդպես որոշեցիք՝ ԼՂ-ն ճանաչել է Ադրբեջանի մաս    

30 հուն 2023 14:32

Եթե Ադրբեջանը համարձակվի ուժով «վերցնել իրենը», ապա Իրանը կունենա տարբերակներ, չի բացառվում, որ կմտնեն ՀՀ տարածքը պաշտպանելու համար. ВЗГЛЯД

Ռուսական «Взгляд» գործարար թերթը վերլուծական նյութ է հրապարակել Թեհրանում տեղի ունեցած միջադեպի հնարավոր հետեւանքների մասին, երբ անհայտ անձը ներխուժել է Ադրբեջանի դեսպանատան շենք ու կրակ բացել։


Հոդվածում վերլուծվում է նաև մեր տարածաշրջանի աշխարհաքաղաքական դասավորվածությունների ավելի ամբողջական շրջանակը և նշվում է, որ Իրանի վրա ճնշում է գործադրվում 2020 թվականից՝ Արցախում 44-օրյա պատերազմի ժամանակաշրջանից սկսած։


«2020 թվականի Ղարաբաղյան Երկրորդ պատերազմի ժամանակ, իրանցիները չկարողացան որևէ բան հակադրել թուրք-ադրբեջանական գործունեությանը: Հիմա Իրանի համար իրավիճակը էլ ավելի է բարդացել. վտանգված են ազգային անվտանգության և երկրի տարածքային ամբողջականության հարցերը: Սակայն, միևնույն ժամանակ, Իրանը, ինչպես և 2020 թվականին չի կարող «խաղալ սպիտակներով» (ցուցաբերել նախաձեռնություն): Դրա համար նա չունի բավարար ռեսուրսներ, ինչպես նաև բավարար դաշնակիցներ: Արդյունքում Թեհրանը, ըստ երևույթին, որոշել է «խաղալ սևերով»՝ սպասել Թուրքիայի և Ադրբեջանի քայլերին, հետո նոր դրանց պատասխանել։


Դատելով իրանցիների տրամադրությունից՝ «սպիտակները» երկու տարբերակ ունեն կամ Ադրբեջանն ու Թուրքիան Հայաստանի ղեկավարությանը մղելու են ստեղծել  միջանցք (այսինքն՝ հենց միջանցք, և ոչ թե ճանապարհ/երկաթուղի անցկացնել Հայաստանի ինքնիշխան տարածքով), կամ էլ ուժով կվերցնեն այդ միջանցքը։


Երկրորդ տարբերակի միակ խոչընդոտը Հայաստանում ռուսական ռազմակայանն է, սակայն այժմ Նիկոլ Փաշինյանն ամեն ինչ անում է ռուսական զինվորականներին վարկաբեկելու համար։ Նա նույնիսկ հայտարարել էր, թե «ՌԴ ռազմական ներկայությունը ոչ միայն չի ապահովում Հայաստանի Հանրապետության անվտանգությունը, այլեւ վտանգ է ներկայացնում նրա անվտանգությանը»։


Եթե Փաշինյանն ինքը թուրք-ադրբեջանական վերահսկողության տակ հանձնի հայկական տարածքի մի մասը, ապա Իրանը պատասխանելու ոչինչ չի ունենա։ Դա կլինի երկու պետությունների ինքնիշխան որոշումը։


Սակայն, եթե Նիկոլ Փաշինյանը չհամարձակվի ստորագրել այս համաձայնագիրը, եթե Ադրբեջանը համարձակվի ուժով «վերցնել իրենը», ապա Իրանը կունենա տարբերակներ։ Իրանցի փորձագետները նույնիսկ չեն բացառում, որ իրանական զորքերը Հայաստան կմտնեն ՀՀ տարածքը պաշտպանելու համար։ Ընդ որում, հայ հասարակության մի զգալի մասը (որը դժգոհ է Փաշինյանի գործողություններից) դեմ չի լինի դրան։ Իրանցիները վստահ են, որ Մոսկվան էլ չի առարկի, քանի որ, ինչպես թվում է Թեհրանին, Ռուսաստանը նույնպես դժվար թե համաձայնի հրաժարվել Հարավային Կովկասում իր ազդեցությունից։


Եվ այս տեսանկյունից Թեհրանում Ադրբեջանի դեսպանատանը տեղի ունեցածն ամենևին էլ իրանական կողմի ձեռնտու չէ։ Դա ներկայացնում է Ադրբեջանին որպես զոհի, թույլ է տալիս ուժեղացնել հակաիրանական տրամադրությունները՝ ինչպես բուն Ադրբեջանում, այնպես էլ հենց Իրանի ադրբեջանական նահանգներում։ Եվ դա, իհարկե, Բաքվին հիմք է տալիս հակաիրանական տարբեր գործողությունների համար, որոնցից մեկն էլ դեսպանատան տարհանումն է։


Այսպիսով, բոլորն այժմ սպասում են, թե ինչպես կխաղան «սպիտակները»»:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր