ԼՂ հայերը պետք է ապահով վերադառնալու հնարավորություն ունենան          Գյումրիից վերբեռնվել է վնասաբեր ֆայլ, որի հարձակման ենթադրյալ թիրախը Հայաստանում 102-րդ ռուսական ռազմաբազան է       Որ հիվանդությունների դեպքում այսուհետ զինծառայությունը կլինի պարտադիր. Բանակից հիվանդույթւններով ազատումների դեպքերի պրոգրեսիվ դինամիկա կա    

01 փետ 2023 11:59

Ադրբեջանի ԱԳՆ-ն հակաիրանական հայտարարություն է արել՝ դատապարտելով մի շարք կազմակերպությունների ընդունած հայտարարություններին խոչընդոտելու Իրանի փորձերը

Ադրբեջանի ԱԳՆ-ն հանդես է եկել հայտարարությամբ, որով «դատապարտել է 2023թ. հունվարի 27-ին Թեհրանում Ադրբեջանի դեսպանության դեմ ահաբեկչական գրոհը դատապարտող միջազգային մի շարք կազմակերպությունների ընդունած հայտարարություններին խոչընդոտելու Իրանի փորձերը»։ Այս մասին տեղեկացրել են ադրբեջանական ԶԼՄ-ները։


«Հունվարի 27-ին Իրանում Ադրբեջանի դեսպանության դեմ կատարված ահաբեկչական գրոհի միջազգային դատապարտման, ահաբեկչության կազմակերպիչների եւ մեղավորների արագ բացահայտման եւ պատժման նպատակով համապատասխան միջազգային կազմակերպությունների եւ հարթակների ընդունմանն են ներկայացվել փաստաթղթեր, որոնք պարունակում են դիվանագիտական հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիայից բխող պարտավորությունների կատարման կոչեր»,- նշվել է Ադրբեջանի ԱԳՆ-ի հայտարարությունում։


Գերատեսչությունն ընդգծել է, որ Իրանում Ադրբեջանի դիվանագիտական առաքելության դեմ զինված հարձակումը դատապարտել են 100 երկրներ եւ միջազգային մի շարք կազմակերպությունների քարտուղարություններ՝ իրենց հայտարարություններում ընդգծելով այդ ակտի կատարման մեղավորներին պատժելու անհրաժեշտությունը։


«Իրանական կողմը ձգտել է կանխել միջազգային մակարդակում ահաբեկչական գրոհի մերկացումը միջազգային կազմակերպություններում, որոնց անդամ է հանդիսանում եւ որոնց որոշումները կայացվում են կոնսենսուսով։ Մասնավորապես, հարձակումից անմիջապես հետո իրանական կողմը բողոքել է կոմյունիկեների եւ հայտարարությունների նախագծերի դեմ, որոնք ներկայացրել է Ադրբեջանը Չմիանալու շարժման համակարգող բյուրո եւ Ասիայում փոխգործակցության եւ վստահության միջոցների խորհուրդ, եւ խոչընդոտել է նշված փաստաթղթերի ընդունմանը»,- նշել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը։


ԱԳՆ-ն նշել է, որ Չմիանալու շարժման 120 երկրներից միայն Սիրիան եւ Հնդկաստանն են աջակցել Իրանի դիրքորոշմանը։ Այդ երեք երկրների հիմնական պնդումն այն է, որ ահաբեկչական գրոհներն առանձին երկրներում, իբր, ավելի վաղ չեն դատապարտվել Չմիանալու շարժման կողմից, եւ որ երկկողմ հարցերն այդ երկրների միջեւ չեն հանվել միջազգային այնպիսի հարթակներ, ինչպիսին է Չմիանալու շարժումը։ Չնայած Շարժումն ընդունել է մի շարք փաստաթղթեր, որոնք դատապարտում են անդամ երկրներում տեղի ունեցած ահաբեկչական գրոհները, դրանցում նշվել է դիվանագիտական առաքելությունների պահպանությունն ուժեղացնելու անհրաժեշտության մասին։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր