Փաշինյանը սեփական անվտանգությանը վերաբերվում է հիվանդագին լրջությամբ․«Հրապարակ»          Ի վերջո, ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները, ովքե՞ր են խառնված այս պատմությանը. «Փաստ»       Առեղծվածային դեպք՝ Երևանում. հյուրասենյակում՝ բազմոցին, հայտնաբերել են 17-ամյա աշակերտի դին    

09 փետ 2023 10:33

Եթե փրկարարներ չուղարկեինք, սխալ կլիներ, ես կքննադատեի, կասեի, որ մեր իշխանությունը լուրջ դիվանագիտական բացթողում է թույլ տվել.«Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․ «Թուրքիայում օրերս տեղի ունեցած երկրաշարժի կապակցությամբ Հայաստանի իշխանությունը՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի, նախօրեին որոշեց Թուրքիա գործուղել փրկարարների խումբ։ Այս որոշումը միանշանակ չի ընդունվել հանրության լայն զանգվածների կողմից, եթե չասենք` ցասում է առաջացրել։ 44-օրյա պատերազմից հետո էլ թուրք-ադրբեջանական տանդեմը հայերիս սպառնում է նոր ցեղասպանությամբ, ուստի, շատերի կարծիքով, չի կարելի ձեռք մեկնել ցեղասպաններին։ ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի կարծիքով՝ այդ որոշումը զուտ դիվանագիտական քայլ է: Պատգամավորը չի թաքցնում, որ ինքն էլ չի ուզում, որ փրկարարներ մեկնեն Թուրքիա եւ թուրք փրկեն։ 


- Նիկոլ Փաշինյանը քանիցս, նաեւ՝ պատերազմից հետո խոստովանել է, որ թուրք-ադրբեջանական տանդեմը հայերի նկատմամբ ցեղասպան քաղաքականություն է հետապնդում: Հանրության որոշ շերտերի համար անհասկանալի է՝ այդ դեպքում ինչո՞ւ ենք մարդասիրական օգնություն ցուցաբերում, սա՝ այն դեպքում, երբ իր երկրում ողբերգական միջադեպի առիթով սգո օր չի հայտարարում, բայց կարեկցում է թուրքերին։


- Այո, բայց սա դիվանագիտություն է, ու ճիշտ որոշում է կայացվել։ Ես իմ ելույթներից մեկում մեկ անգամ ասել եմ՝ մենք մեր պետականաշինության միջից պետք է հանենք մեր հույզերն ու էմոցիաները։ 88-ի ավերիչ երկրաշարժին Թուրքիան մի քանի օր ուշացումով իբր մարդասիրական օգնություն ուղարկեց Հայաստան, այստեղ բացեցին բեռները, պարզվեց, որ դատարկ են։ Հիմա թե այստեղ էին բացել` միջից տարել, դա չեմ կարող ասել, բայց ամբողջ աշխարհին ցույց տվեց, որ ինքն օգնություն է ուղարկել հայերին։


- Եթե միայն դիվանագիտական քայլ է, ապա տրամաբանորեն փրկարարների խումբը չպետք է Թուրքիա մեկներ` նկարեցինք, աշխարհին ցույց տվեցինք, էլ ի՞նչ կարիք կա։


- Ես չգիտեմ․․․ բայց հասկանո՞ւմ եք՝ ինչ բան է դիվանագիտությունը։ Ես գիտեմ մի բան, որ, անկախ ամեն ինչից, աշխարհին պետք է ցույց տանք, որ մարդը վեր է կանգնած, մենք չենք գնում ցավակցելու, բայց սրանով մեր երկրի հեղինակությունն է ամբողջ աշխարհում, միջազգային հանրության աչքին բարձրանում։
Եթե փրկարարներ չուղարկեին, ես կքննադատեի, կասեի, որ մեր իշխանությունը լուրջ դիվանագիտական բացթողում է թույլ տվել, որովհետեւ պետք է, ու պետք է ոչ թե թուրքի աչքին լավ երեւալու համար, այլ` ամբողջ աշխարհի։


- Այդ նույն աշխարհը լուռ հետեւում է, թե ինչպես է Ադրբեջանը 120 հազար մարդու հումանիտար ճգնաժամի առջեւ կանգնեցրել, երկու ամիս է՝ Լաչինը փակ է, իսկ աշխարհն Արցախի կյանքի ճանապարհը բացելու ուղղությամբ գործուն քայլեր չի անում։


- Աշխարհն էլ ասում է, որ 30 տարի էլ դու էիր օկուպացրել, ինչ ուզում` դա էիր անում, աշխարհն է ասում, մենք՝ չէ։


- Այդ դեպքում ինչո՞ւ եք աշխարհի համար դիվանագիտություն խաղում։


- Երբ փորձում էինք ասել, որ Արցախը Հայաստան է եւ վերջ, այդտեղ էլ դիվանագիտության կորուստ ունեինք, մենք պետք է ասեինք՝ Արցախը Հայաստան է, բայց Հայաստանի Հանրապետություն չէ, այսինքն՝ մենք տարածքի համար չենք ասում, այլ որ այդտեղ ապրում են հայեր, որովհետեւ այդտեղ պատմականորեն իրենց հիմքի վրա հայերն են ապրում, եւ դա Հայաստանն է։ Բայց սա խառնեցին, թե Արցախը Հայաստանի Հանրապետություն է եւ տարածքներ է ուզում։


- Փաստորեն, որտեղ որ պետք չէ` Փաշինյանը դիվանագիտական քայլ է անում, որտեղ պետք է՝ չի անում, դրա ապացույցն էլ «Արցախը Հայաստան է եւ վերջ» սադրիչ հայտարարությունն էր, որի հետեւանքներից մեկը պատերազմն էր։


- Բայց ստոպ․ ես ասել եմ, եթե նայեք իմ ելույթները, ես ասել եմ, որ դա նկատի ուներ՝ Արցախը Հայաստանի Հանրապետություն չէ։ Հիմա` փրկարարների թեման, դա ճիշտ քայլ էր, դիվանագիտական ճիշտ որոշում։


- Իսկ որպես հայ՝ հոգու խորքում ուզո՞ւմ եք, որ փրկարարները հասնեն Թուրքիա, թե՞ մենք էլ իրենց պես պետք է պատասխանենք։


- Իհարկե, չեմ ուզում, որ փրկարարները հասնեն, ինչի` թուրքն ո՞վ ա, որ ես թուրք փրկեմ, ես ստեղծվել եմ, որ թուրք սպանեմ, որովհետեւ թուրքն իմ ընտանիքից շուրջ 72 հոգու է ոչնչացրել, ես արմատներով Արեւմտյան Հայաստանից եմ։ Ինձ համար ամենալավ թուրքը մեռած թուրքն է։ Դա ես իմ տղերքին ասել եմ դեռ 94 թվականի պատերազմին, ես ճղճղան բաներ չեմ սիրում»։


Մանրմասները՝ թերթի այսօրվա համարում։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր