Տեսանյութ.Երևան-Գյումրի ճանապարհը փակ է` ի աջակցություն Տավուշի          Ապրիլի 29-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի       Շուտով կլսենք և Երասխի և միջանցքի հանձնման մասին.Փաստորեն նրա վրա կարված կոմպրոմատներն ամբողջ երկիրը պատանդ է դարձրել ու սա զիջելու է ամեն ինչ, ինչ պահանջեն    

16 փետ 2023 11:27

Ինչպես Թալեաթի հետ նարդի խաղալը չփրկեց Զոհրապին ցեղասպանվելուց, այնպես էլ Էրդողանի հետ սիրախաղը չի պաշտպանելու Հայաստանին Թուրքիայի հարձակումից

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը գրել է․ «Այն, ինչ այսօր անում է Նիկոլ Փաշինյանի վարչախումբը, պատմության մեջ հայտնի է «ագրեսորին խաղաղեցման քաղաքականություն» կամ Appeasement անունով:
Սա քաղաքական գիծ է, ըստ որի հնարավոր է ագրեսորին զսպել բանակցություններով և զիջումներով, ադպիսով կանխելով պատերազմը:
Նախքան Երկրորդ աշխարհամարտի մեկնարկը հենց այս քաղաքականությունն են վարել Եվրոպական խոշոր տերությունները` Անգլիայի նաև Ֆրանսիայի գլխավորությամբ:

Իհարկե ո՛չ գաղտնի բանակցությունները, ո՛չ Չեխոսլովակիայի զիջումը Գերմանիային, ո՛չ որևէ կերպ նրան չգրգռելու քաղաքականությունը չզսպեցին Գերմանիային, չկանխեցին ՄԵԾ պատերազմը, Ֆրանսիայի և Եվրոպայի մեծ մասի օկուպացումը, Լոնդոնում ռուբերի պայթումը....
Այս քաղաքականությունը միայն ժամանակ տվեց Գերմանիային ավելացնելու ռազմական պոտենցիալը և հզորությունը, կառուցելու պատերազմի համար անհրաժեշտ ենթակառուցվածքները և ավելի պատրաստ լինելու այն պատերազմին, որն ինքը վարելու էր ամեն դեպքում:
Միայն ագրեսորի դեմ բոլոր միջոցներով պայքարելու գաղափարի ամրագրումից և դրա դեմ հնարավորինս ընդարձակ միջազգային կոալիցիա կազմելուց հետո հնարավոր եղավ պայքարել և հաղթել ֆաշիզմին:

Նույնն է հիմա Թուրքիայի պարագայում: Ինչպես Թալեաթի հետ նարդի խաղալը չփրկեց Զոհրապին ցեղասպանվելուց, այնպես էլ Էրդողանի հետ սիրախաղը չի պաշտպանելու Հայաստանին Թուրքիայի հարձակումից:

Հայաստան-Թուրքիա հարաբերությունների մեջ ամենամեծ սուտը, որ կիրառում է իշխող ուժն այն է, որ Թուրքիայի հետ «կարգավորված» հարաբերություններն ինքնին կանխարգելող և զսպող դեր կունենան պատերազմի դեպքում: Մինչդեռ այս ընթացքը Թուրքիան և Ադրբեջանն օգտագործում են պատրաստվելու համար, իսկ Հայաստանի ներկա իշխանությունները մեր հանրության զգոնությունը բթացնելու համար:
Սրանում համոզվել ցանկացողները կարող են նայել Թուրքիա-Սիրիա հարաբերությունների օրինակը, երբ հետզհետե «ջերմացող» թուրք-սիրիական հարաբերությունները չխոչընդոտեցին Թուրքիային ներգրավվելու Սիրիական ճգնաժամում, փաստացի ներխուժելու Սիրիա, պարբերաբար Սիրիայի տարածքում «հակաահաբեկչական» գործողություններ իրականացնելու համար:

Հետևաբար, ինչպես նախկինում, այնպես էլ հիմա, ագրեսորին դիմակայելու ամենաարդյունավետ քաղաքականությունը շարունակում է մնալ նրան բոլոր ճակատներում դիմադրելը, նրա դեմ պայքարում մենակ մնալու փոխարեն հանարավորինս լայն կոնսոլիդացիայի ստեղծումը, սեփական հանրության մոբիլիզացումը:
Բայց այս ամենն, իհարկե, չեն կարող անել օկուպացիոն վարչակարգերը»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր