Ինչպես կարող են Երևանի իշխանություններն իրենց երկիրն անվտանգ համարել, երբ նրա տարածքի որոշ հատվածներ արդեն օկուպացված են ադրբեջանցիների կողմից          Գեղարքունիքի մարզում հայրը կասկածվում է իր անչափահաս դստերը հաճախակի ծեծի ենթարկելու մեջ և փորձել է սեռական հարաբերություն ունենալ նրա հետ       Պարզվել է վանաձորցի 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը    

19 փետ 2023 23:06

Հինգ կանոն, որոնք կօգնեն վերադարձնել երջանկության զգացումը

1. Դադարեք խղճալ ձեզ
Բաց թողնված հնարավորությունների պատճառով վիրավորվածության զգացումը, անցյալի սխալները վերհիշելը եւ տխուր մտքերի վրա կենտրոնանալը ներքին էներգիայի զուր վատնում է։ Ինչո՞ւ եք արցունք թափում մի բանի համար, որը չի կարելի հետ բերել։ Ինչո՞ւ եք հրահրում ձեր ներսի «խռովարարին», որը հետո կզայրանա ձեզ վրա՝ ձեր իսկ թուլությունների պատճառով։ Կյանքը դյուրին չէ, սակայն պետք է լուծել խնդիրները, ոչ թե դրանք ուտել թխվածքով, վերլուծել անհաջողությունների պատճառները, գնալ երազանքին ընդառաջ, այլ ոչ թե պարզապես պառկել՝ ինչպես բեռ։ Եղեք ձեր դաշնակիցը։

2. Վանեք տխուր մտքերը
Ուղեղը սիրում է բացասական ենթադրություններ անել, գտնել սայթաքումներն ու քննադատել։ Սակայն պետք չէ նրան խթանել այդ հարցում։ Կամքի ուժ դրսեւորեք եւ աշխատեք ուշադրությունը կենտրոնացնել ցանկացած իրադարձության դրական կողմի վրա։ Հավատացեք, դրանք գոյություն ունեն։ Պետք է սովորել մտածել հնարավորությունների եւ ոչ թե խնդիրների մասին։ Հաղթողին բնորոշ է ցանկացած իրավիճակում հնարավորություններ տեսնելու ունակությունը։

3. Ապրեք ներկայով
Կյանքում դրական փոփոխությունների համար պետք է կարողանալ ազատվել հին կորուստների բեռից եւ չիրականացված հույսերից։ Դադարեք կենտրոնանալ բացասական փորձի վրա եւ ամեն ինչ պիտակավորել։ Ապագայից հարվածների մի սպասեք՝ փորձելով ձեզ նախապես ապահովագրել ցավից։ Այդ ամենն իրականում չկա, դա պատրանք է, որն անցյալում թողնելու ժամանակն է։ Երեկվա օրն անցյալ է, վաղվա օրը դեռ չի եկել, պետք է ապրել այսօրվա օրով։

4. Ձեզ շրջապատեք դրական մարդկանցով
Առհասարակ, պետք չեն մարդիկ, որոնք ձեզ վրա բացասաբար են ազդում, տագնապի պատճառ դառնում եւ դեպի ճահիճը ձգում։  Վատատեսների, դժգոհների եւ հավերժ զոհերի հետ շփումը, որոնք փորձում են չարաշահել ձեր բարությունը, ոչինչ չի տալիս։ Մի տարեք նման վերաբերմունքը, հարգեք ձեր անձը, հոգ տարեք սեփական տրամադրության մասին։ Ձեզ շրջապատեք համախոհներով, այնպիսի մարդկանցով, որոնց հետ հարմարավետ ու ջերմ է։

5. Գործեք՝ ի հեճուկս վախի
Այն, ինչից մենք վախենում ենք, մեզ վրա իշխանություն ունի եւ ազդում է մեր աշխարհընկալման վրա։ Ինչու՞ հաշտվել նման բանի հետ։ Ամրապնդեք նյարդերն ու նայեք հենց վախի աչքերին եւ փորձեք ձեր ներսում ծիծաղել դրա վրա։ Ի վերջո, դա միայն ձեր իրականությունը վերահսկող պատրանք է։ Օգտագործեք ենթագիտակցությունը, գտեք վախի իրական պատճառը եւ փոխեք խաղի կանոնները։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր