Մարտական գործողություններ թե՛ Արցախի, թե՛ ՀՀ-ի սահմաններին ցանկացած պահի հնարավոր են․ «Իրավունք»

— Մեզ պետք չեն մարդիկ, որոնք գրիչներով եւ հեռադիտակներով են գալու եւ դիտարկում անեն: Տեղում դա իրականացնողը ՌԴ խաղաղապահ ուժերն են: Մյուս կողմից, միջազգային հարթություններում Արցախի հարցի բարձրաձայնումն անհրաժեշտություն է, հակամարտությունը լուծված չէ, եւ լուծման տարբերակը պետք է վերադառնա ԵԱՀԿ ՄԽ համանախագահության տիրույթ:
— Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարն Ադրբեջանի դիվերսիոն հարձակումից հետո գրել էր, որ «տեղի ունեցած արյունալի միջադեպն ընդգծում է բանակցությունների առաջմղման խիստ անհրաժեշտությունը»: Ի՞նչ կասեք այս մասին:
— Բանակցությունների շարունակությունն անհրաժեշտություն է Արցախի անմիջական ներգրավմամբ: Բայց այն, որ խաղաղապահների ստորաբաժանումներն անմիջապես արձագանքել են, միանշանակ է:
— Ի՞նչ հիմքեր ունենք պնդելու, որ տեղի ունեցածն ավելի մեծ էսկալացիայի կարող է բերել:
— Անվտանգության համար երաշխիքներ պետք է ձեւավորել: Այսօրվա իշխանությունը խաղաղությունն է համարում երաշխիք, մինչդեռ խաղաղությունն անվտանգության համար հիմնարար արժեք է: Անվտանգության ազգային արժեքը մեր բանակն է: Ընդ որում, Արցախի դեպքում մենք միջազգային հանրությանը պետք է կարողանանք ներկայացնել Արցախի պաշտպանության բանակի անհրաժեշտությունը: Այն հակամարտության սկզբնական փուլում ձեւավորվել է` ապահովելու Արցախի անվտանգությունը, ինքնապաշտպանությունը: Անգամ եթե այսօր Ադրբեջանը խոսում է զինամթերք տեղափոխելու մասին, ապա ինչպե՞ս կարելի է այդ երկրի ներկայիս սադրանքների ընթացքում զենք չկիրառել եւ չինքնապաշտպանվել: Ուստի` ՊԲ-ն անհրաժեշտություն է: Արցախում կան հայկական ուժեր, բայց ոչ` հայաստանյան: Սա կարեւոր է փաստել: Իսկ միջազգային երաշխիքը բանակցային գործընթացն է` դիվանագիտությունը: Չկա դիվանագիտություն, սկսվում է պատերազմ: Մինչեւ 2018 թվականը ազգային եւ միջազգային մեխանիզմները մեկը մյուսին լրացնելով` կարողացել են Արցախի հիմնախնդիրն առաջ մղել, ինչն այսօր չենք տեսնում: Այնպես որ, մարտական գործողություններ թե՛ Արցախի, թե՛ ՀՀ-ի սահմաններին ցանկացած պահի հնարավոր են»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։