Տեսանյութ.Մ-23 ԵԱ․ Մանվել Խաչատրյանը ժամանակից շուտ հաղթել է թուրք ըմբիշին և բրոնզե մեդալ է նվաճել          Երևան-Վանաձոր ավտոճանապարհին ձնհալի պատճառով «Honda»-ն հայտնվել է դաշտում՝ բախվելnվ հողաթմբին       Ես՝ բանտում, դու՝ ոչ, բայց ես՝ ազատ, իսկ դու՝ ոչ. Բագրատ Սրբազանը՝ Նիկոլ Փաշինյանին    

02 մայիս 2023 13:00

Փաստորեն, Ադրբեջանն Արցախում հայերին «հանդուրժելու» դիմաց՝ պահանջում է ադրբեջանցիների վերադարձ ՀՀ.խաղաղության հնարավոր պայմանագրի հիմնական «ականներից» մեկը

«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության քաղաքական խորհրդի նախագահ Սուրեն Սուրենյանցը, որ հետևում է վաշինտոնյան բանակցություններին ուղեկցող հայտարարություններին ու հաղորդագրություններին, գրում է.

«Փաստորեն, Վաշինգտոնում Բլինքեն- Միրզոյան- Բայրամով հանդիպումից զատ, տեղի են ունեցել նաև Միրզոյան- Բայրամովը երկկողմ բանակցություններ:
Ուղղակի բանակցությունների ինստիտուտն արդյունավետ կարող է լինել միայն երկու կողմերի միջև ուժերի բալանսավորված, հավասար հարաբերակցության դեպքում: Այն դեպքում, երբ ռազմա-քաղաքական բալնսն ակնհայտորեն Բաքվի կողմն է, պարզ է, թե ով է թելադրելու երկկողմ բանակցությունների օրակարգը»։
Ավելի վաղ նա նշել էր.
«Խաղաղության հնարավոր պայմանագրի հիմնական «ականներից» մեկը

Պատասխանելով «Ազատության» հարցին, թե արդյոք հայ- ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հնարավոր փաստաթղթում անդրադարձ կլինի Լեռնային Ղարաբաղին, ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչը, առանց հստակ մանրամասների, փոխանցել է՝ կողմերը քննարկում են համապարփակ համաձայնությունը, որում կարևոր տեղ է զբաղեցնում հարցը, թե ինչպես են երկու երկրներում վերաբերվում էթնիկ փոքրամասնություններին:
Ցավոք, այս հակիրճ պատասխանն ընդհանուր պատկերացում տալիս է Վաշինգտոնի միջնորդությամբ տեղի ունեցող հայ-ադրբեջանական բանակցությունների բովանդակության, օրակարգի մասին:
«Էթնիկ փոքրամասնություն» կոչվածը բացառում է ԼՂ քաղաքական, քաղաքակրթական սուբեկտության որևէ հեռանկար՝ ենթադրելով Արցախի հայության «ինտեգրում» Ադրբեջանին` որպես ունիտար պետություն:

Ավելորդ է ասել, որ սա հայաթափության ամենակարճ ճանապարհն է:

Սակայն առավել մտահոգիչ է ամերիկացի դիվանագետի այլ ձևակերպում, թե «կարևոր տեղ է զբաղեցնում հարցը, թե ինչպես են երկու երկրներում վերաբերվում էթնիկ փոքրամասնություններին»:
Սա նշանակում է, որ Ադրբեջանն Արցախում հայերին «հանդուրժելու» դիմաց՝ պահանջում է ադրբեջանցիների վերադարձ Հայաստան:

Սա, թերևս, խաղաղության հնարավոր պայմանագրի հիմնական «ականներից» մեկն է:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր