Ապագայում ՀՀ-ում 2-րդ պետական լեզուն կարող է դառնալ թուրքերենը.Իսկ ի՞նչ կստանա Հայաստանը ԼՂ-ի հանձնման դեպքում

Տարասովը վստահեցրեց, որ Լաչինի միջանցքում առկա գործընթացները ռուսական խաղ չեն։ «Ռուսաստանն արել է ամեն ինչ․ նոյեմբերի 9-ի հայտարարություն (ընդամենը երեք հայտարարություն), սահմանազատման հարցով բանակցություններ, Պուտինի միջնորդությամբ հանդիպում։ Իսկ Երեւանը գնաց ինքնուրույն գործընթացի՝ Արեւմուտքի առաջարկություններով։ Դրանից հետո Հայաստանը չգնաց Մոսկվա եռակողմ հանդիպման՝ խաղաղության պայմանագրի պայմանները քննարկելու համար։ Այնուհետեւ Երեւանը Բաքվին ուղարկեց խաղաղության համաձայնագրի իր նախագիծը, որը քննարկվում էր Բլինքենի մասնակցությամբ Մյունխենի համաժողովում: Իսկ Ադրբեջանը չի ցանկանում անգամ օգտագործել Լեռնային Ղարաբաղ տերմինը բուն պայմանագրում, առավել եւս, եթե Հայաստանը Լեռնային Ղարաբաղը ճանաչում է որպես Ադրբեջանի ներքին խնդիր։ Երեւանը պարզապես հանձնում է Լեռնային Ղարաբաղը ինչ-որ պայմանով։ Իսկ ի՞նչ կստանա Հայաստանը դրա դիմաց։ Անհայտ է»,-նշեց քաղաքագետը։