Մայիսի 3-ի ներկայացված տարադրամի փոխարժեքներն են          Կառավարությունը 210 մլն դոլար արժողությամբ պայմանագիր է կնքել. Սարյանի «ՀայՓոստ»-ի փոխարեն` «Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան». «Ժողովուրդ»       Հայրենիքի հանձնմանն անձամբ հետևել է ռազմական ոստիկանության պետ Աշոտ Զաքարյանը․«Հրապարակ»    

28 հուն 2023 11:29

Երեկ մեկնարկած բանшկցությունների կարևոր մանրամասներ ինչպե՞ս են հայտնվել 3-րդ երկրի գերшտեսչության սեղանին

«Հանուն հանրապետության» կուսակցության առաջնորդ Արման Բաբաջանյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է այս գիշեր Ադրբեջանի զինուժի կողմից Մարտունու և Մարտակերտի դիրքերի վրա կրակ բացելուն, որի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ։


Քաղաքական գործիչը նկատել է՝ կասկած չկա՝ այսպիսի հարձակումներով Ադրբեջանը Ռուսաստանի հրահրմամբ փորձում է ամեն կերպ վարկաբեկել հակամարտության կարգավորման վաշինգտոնյան հարթակը։ Ըստ Բաբաջանյանի՝ սա առաջին միտքն է, որ ծագում է այսպիսի հաղորդագրությունը կարդալուն զուգահեռ։


 
«Հայաստանը ոչ մի դեպքում չպետք է դառնա վաշինգտոնյան բանակցային գործընթացի վիժեցնողն ու տապալողը։ Հայաստանի ԱԳ նախարար Միրզոյանը պետք է ամեն ջանք գործադրի, որպեսզի ադրբեջանական կողմի այս վարքագիծն ամենախիստ գնահատականի արժանանա ԱՄՆ պետքարտուղարության կողմից հենց Վաշինգտոնում գտնվելու ընթացքում՝ բանակցությունները կենտրոնացնելով սկզբունքային՝ միջազգային մեխանիզմի ներքո Ստեփանակերտ-Բաքու երկխոսության վրա։


Հունիսի 15-ին Լաչինի միջանցքի ամբողջական արգելափակումից հետո ավելի հրատապ հարց գոյություն չունի։


Մի նկատառում միայն՝ նախօրեին մեկնարկած երկկողմ, ապա եռակողմ բանակցությունների շատ կարևոր մանրամասներ ինչպե՞ս են հայտնվել երրորդ երկրի առանձին գերատեսչությունների սեղանին։ Հնարավոր չէ՞ր ապահովել այս կարևոր բանակցությունների հույժ գաղտնիությունը»- գրել է Բաբաջանյանը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր