Հայաստանը զավթելու նոր քայլեր են մշակվում. Ալիևը իր երկրի տարածքը ոչ թե 86,6, այլ 100,000 քկմ է համարում          Ողբերգական դեպք Արմավիրի մարզում․ հայտնաբերվել է 8-ամյա աղջնակի մարմին       Կիրանցում ականազերծման աշխատանքների ժամանակ զինծառայող է վիրավորվել    

11 հուլ 2023 14:52

Օսկանյանը սարեր շուռ տվող էր, 10 տարի ուներ դրա հնարավորությունը

Քաղաքականապես մերժվածների կողմից փորձ է արվում հանրությանը մոլորեցնել, թե Օսկանյանը սարեր շուռ կտա, եթե բանակցի։


Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է վարչապետի աշխատակազմից Տարոն Չախոյանը։  Չախոյանի գրառման մեջ մասնավորապես ասվում է․


 
Սա ընդամենը խաբկանք է։ ԼՂ առաջին պատերազմը հաղթելուց հետո, երբ հայկական կողմը հանդես էր գալիս շահեկան դիրքերից, ԼՂ հարցով բանակցող Օսկանյանին չհաջողվեց լուծել ԼՂ հիմնախնդիրը, չհաջողվեց էական ձեռքբերումներ գրանցել բանակցային սեղանի շուրջ։


Փոխարենը ԼՂ-ն դուրս մնաց բանակցային սեղանից, ոտատակ տրվեց ԼՂ 1991 թվականի անկախության հանրաքվեն, սկսեցինք բանակցել «Ընդհանուր պետության» գաղափարի (ԼՂ-ն Ադրբեջանի կազմում) ու Մեղրին ԼՂ-ի հետ փոխանակելու շուրջ։
Օսկանյանը սարեր շուռ տվող էր, 10 տարի ուներ դրա հնարավորությունը։


Քաղաքական դիակների վերակենդանացումը բանակցային սեղանի շուրջ նոր սպառնալիքներից բացի այլ բան չի կարող տալ հայկական կողմին, քանզի արդյունքների համար չեն կրելու քաղաքական պատասխանատվություն ու սլաքներն ուղղելու են ՀՀ ներկայիս իշխանության ուղղությամբ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր