Ինչ է սպասվում կենդանակերպի նշաններին․ աստղագուշակ ապրիլի 19-ի համար          Անկում տարադրամի շուկայում․ ինչ փոխարժեքներ են սահմանվել ապրիլի 19-ին       Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»․ «Հրապարակ»    

10 մար 2023 14:42

Տեսանյութ.Թե ինչ զենք ուներ Հայաստանը պատերազմի ժամանակ՝ Սերժ Սարգսյանը լավ գիտեր.եթե խաղաղություն էր, ապրիլյանն ինչո՞ւ եղավ

Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը երեկ Հանրային հեռուստաընկերության եթերում անդրադարձել է Սերժ Սարգսյանի այն հայտարարություններին, թե Ալիևը վիրավորանքներ է հնչեցրել երկրի ղեկավարի հասցեին, հետևաբար բանակցողը պետք է փոխվի:


Չախոյանը ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ Սերժ Սարգսյանը դրան զուգահեռ հայտարարել է, որ իր կառավարման տարիներին, երբ վարում էին բանակցությունները, բանակցում էին ոչ թե Ալիևի կամ Ադրբեջանի հետ, այլ միջազգային հանրության, և իրենց չէր հետաքրքրում, թե Ալիևն ինչ է ասում:


«Կարծում է, որ այս դեպքում, երբ երկխոսություն կա Ալիևի կամ Ադրբեջանի հետ, սխալ է, և պետք է նորից գնալ իր անցած ճանապարհով՝ բանակցել միջազգային հանրության հետ: Այդ դեպքում հարց է ծագում՝ ինչո՞ւ ենք ուշադրություն դարձնում Ալիևի ասածներին, թե ինչ-ինչ վիրավորանքներ է հնչեցրել»,- նկատել է նա:


Չախոյանն ընդգծել է, որ 44-օրյա պատերազմից հետո, այո՛, Ադրբեջանի նախագահ Ալիևն իրեն թույլ է տվել ոչ կոռեկտ արտահայտություններ վարչապետի հասցեին, այդ թվում՝ բարձրաձայնել հանրային կերպով, սակայն դա ոչինչ չի փոխում բանակցային առումով և միջազգային հանրության շրջանում:


 
«Բայց դա ի՞նչ է փոխում բանակցային պրոցեսում, միջազգային հանրության մոտ դա որևիցե բան փոխո՞ւմ է, իհարկե՝ ոչ: Ինչի՞ համար է Ալիևն արել այդ արտահայտությունները, համոզված եմ և կարծում եմ, որ ավելի շատ ներքին լսարանի համար: Ուզում էր թողնել պատերազմ հաղթածի, ուժեղի տպավորություն՝ դրանով իսկ հիմնավորելով իր իշխանության երկարաձգումը: Նույն Ալիևը բազմիցս նաև վիրավորական արտահայտություններ է հնչեցրել Սերժ Սարգսյանի հասցեին, որ վերջինս «փախնող» է՝ դասալիք, 2016 թվականին հայտարարել է, որ սուտասան է: Լավ, դրանից հետո Սերժ Սարգսյանն ինչո՞ւ էր շարունակում բանակցությունները. չէ՞որ Ալիևն իրեն վիրավորել էր, վարկաբեկել»,- նշել է նա:


Վերջինս մեկ այլ դիտարկմամբ՝ եթե խոսում ենք բանակցողին փոխելուց, այդ դեպքում ո՞վ պետք է բանակցի՝ Ռոբերտ Քոչարյա՞նը. «Ով բանակցում էր Մեղրիի փոխանակման պլանի շուրջ, թե՞ նորից պետք է բանակցի Սերժ Սարգսյանը, ով իր կառավարման տարիներին բանակցությունների «ամենաէֆեկտիվ» ձեռքբերումը համարում էր այն, որ պայմանավորվածություններ են ձեռք բերել Ադրբեջանի հետ, որպեսզի 5 շրջանները Ադրբեջանին վերադարձնելուց հետո Լեռնային Ղարաբաղում նորից հանրաքվե լինի՝ դրանով իսկ չեղարկելով 1991 թվականի ԼՂ-ում անցկացված անկախության հանրաքվեն»:


Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալը նկատել է, որ ընդդիմությունը միշտ շահարկում է այն թեզը, թե այն ժամանակ թեկուզ և հարաբերականորեն, բայց կար խաղաղություն:


«Շատ լավ, բերեք նայենք՝ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի կառավարման տարիների ընթացքում՝ այդ հարաբերական խաղաղություն կոչվածի ժամանակ, սահմանային միջադեպերի հետևանքով որքան զոհեր ենք մենք ունեցել: 2016 թվականի ապրիլյանը ինչի՞ մասին է, եթե խաղաղություն էր, ապրիլյանն ինչո՞ւ եղավ, ի՞նչ արդյունքներ արձանագրվեցին, ի՞նչ հետևություններ արվեցին: 2018-ին նույն Սերժ Սարգսյանը ԱԺ բարձր ամբիոններից հայտարարում էր, որ բանակցությունները փակուղում են, պատերազմը գրեթե անխուսափելի է, և մենք երկար ժամանակ չպետք է այլևս հույս ունենանք, որ Ադրբեջանը չի փորձելու ռազմական ճանապարհով լուծել Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը»,- հիշեցրել է Կառավարության անդամը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր