Տեսանյութ. Ում ասում ես՝ հերոս ա, բայց ադրբեջանցի տեսան, հետները 50/50 գործ էին անում, հերիք եղավ, բոլ եղավ. Փաշինյան
«ԼՂՀ մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ ինչով են զբաղված: Մեր ուղարկած 100 միլիարդավոր դրամներն ոնց են օգտագործել, որ բադրջան էլ չկա: Մեկը Շուշիի հերոս է, մեկը Ավարայրի ճակատամարտի, ոչ մեկի հետ խոսալ չի լինում։
Ում ասում ես՝ հերոս ա, բայց ադրբեջանցի տեսան, հետները 50/50 գործ էին անում։ Մենք դավաճանն ենք, իրենք էլ՝ հերոսը։ Հերիք եղավ, բոլ եղավ: Մենք թուրք-ադրբեջանական թել թելողն ենք, իրենք էլ բանը: Որ Լաչինի միջանցքի երթուղին առանց Հայաստանի հետ համաձայնեցնելու ու Հայաստանի իշխանությանը դնում փաստի առաջ, այդ ժամանակ չէ՞ին հիշում։ Ամեն ինչին չափ ու սահման կա»,-ասուլիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանի նյարդերը տեղի տվեցին: