Հունիսի 4-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Երբ խոսում ենք «կարմիր գծերի» խնդրի մասին, շատերը արժեքից են խոսում, ոչ թե խնդրից. Հայկ Կոստանյան       Ուկրաինական հակամարտության հարցում Թրամփի «համբերությունը սպառվել է»    

25 օգոս 2023 10:15

Տարբեր վարկածներ կան Պրիգոժինին պատկանող ինքնաթիռի կործանման մասին, ամենահավանական պատճառը պայթյունն է

«Վագներ» մասնավոր ռազմական կազմակերպության ղեկավար Եվգենի Պրիգոժինին պատկանող ինքնաթիռում պայթյուն է տեղի ունեցել, որը հանգեցրել է ինքնաթիռի կործանմանը։ Գրել է The New York Times-ը։

Ըստ թերթի՝ ամերիկյան և արևմտյան այլ պաշտոնյաներ հայտնել են, որ ինքնաթիռում, ամենայն հավանականությամբ, տեղի է ունեցել պայթյուն:

«Պայթյունը կարող էր լինել օդանավում տեղադրված ռումբի կամ այլ սարքի պատճառով, թեև դիտարկվում են այլ վարկածներ, օրինակ՝ վառելիքի կեղծումը»,- գրել է NYT-ն։

Ամերիկացի պաշտոնյան CBS News-ին ասել է, որ «շատ քիչ հավանական է» թվում, որ Պրիգոժինի ինքնաթիռը խոցվել է զենիթային հրթիռով, և որ ամենահավանական պատճառը, ըստ երևույթին, պայթյունն է: «Պայթյունի պատճառը հայտնի չէ, թեև կարող է ռումբ եղած լինել»,- ասել է պաշտոնյան։

Օգոստոսի 23-ի երեկոյան ՌԴ Տվերի մարզում մասնավոր ինքնաթիռի կործանման հետևանքով զոհվել է 10 մարդ, այդ թվում՝ «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության հիմնադիր Եվգենի Պրիգոժինը և «Վագների» հրամանատար Դմիտրի Ուտկինը։

Ավիաաղետը տեղի է ունեցել Տվերի մարզի Բոլոգովսկի շրջանում՝ Կուժենկինո բնակավայրի մոտակայքում։ Ինքնաթիռը Մոսկվայից թռչում էր Սանկտ Պետերբուրգ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր